211652_close_icon
views-count9737 դիտում article-date 16:46 19-12-2017

Երևանում հաշմանդամ և կյանքի դժվարին իրավիճակում գտնվող երեխաների համար կազմակերպվել են միջոցառումներ, հանձնվել ամանորյա նվերներ

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժինը կազմակերպել է միջոցառումներ, որոնց նպատակն է աջակցել կյանքի դժվարին իրավիճակում գտնվող և հաշմանդամություն ունեցող երեխաներին: Դրանցից մեկն իրականացվել է «Բարի մամա» հասարակական բարեգործական կազմակերպության հետ համատեղ՝ շուրջ 120 երեխաների համար, որի ժամանակ երեխաները նաև ստացել են ամանորյա նվերներ՝ քաղցրավենիք և հուշանվերներ: Ավան վարչական շրջանի մշակույթի տանն էլ կազմակերպվել է ձեռքի աշխատանքների ցուցահանդես-մրցույթ՝ Երևանի մի քանի հատուկ դպրոցների շուրջ 130 աշակերտների համար: Այստեղ ևս երեխաներին հաճելի անակնկալ էր սպասվում. միջոցառման ավարտին նրանք ստացել են ամանորյա նվերներ՝ ձմեռային գլխարկներ, քաղցրավենիք, օծանելիք:

Նմանատիպ նյութեր