211652_close_icon
views-count15896 դիտում article-date 18:21 20-12-2017

Վլադիմիր Գասպարյանը հերթական աշխատանքային այցը կատարեց ոստիկանության զորքեր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Դեկտեմբերի 20-ին ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-գնդապետ Վլադիմիր Գասպարյանը հերթական աշխատանքային այցը կատարեց ոստիկանության զորքեր: Հասարարական կարգի պահպանության զորամասում ոստիկանության զորքերի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Երանոսյանի զեկույցն ընդունելուց հետո Վլադիմիր Գասպարյանն ու նրան ուղեկցող անձինք ծաղկեպսակ դրեցին երկրի սահմանների պաշտպանության ժամանակ և ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված ոստիկանների հուշակոթողին: Այնուհետև զորամասի անձնակազմը ներկայացրեց վարժանքների սցենարով նախատեսված՝ դիվերսիոն խմբի վնասազերծման հատուկ գործողություններ: Վարժանքին հետևեց մարտավարամասնագիտական հնարքների համալիրի ցուցադրումը: Համալիրն ընդգրկում է նաև մի շարք պետությունների համապատասխան գործընկեր կառույցների պատրաստության ժամանակակից տարրեր: Վարժանքներն ավարտվեցին ձեռնամարտի հնարքների և ուժային վարժությունների ցուցադրական ելույթներով: Վլադիմիր Գասպարյանը շրջայց կատարեց ծառայողական մասնաշենքում, ստուգեց աշխատանքային պայմանները, ծանոթացավ «Մարտավարության լսարանի» մասնագիտական կահավորանքին, վարժական մակետներին, ուսումնական պիտույքներին ու պարագաներին: Այցի ավարտին զորամասի հրամանատարությանը տրվեցին կոնկրետ ցուցումներ ու հանձնարարականներ: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 18+
18+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր