Արարատի մարզում, Արագածոտնի մարզի Ապարանի, Արագածի տարածաշրջաններում և Սարավան - Զանգեր, Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհներին ձյուն է տեղում
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 20-ին [b]ժամը 19:30-ի դրությամբ ՀՀ տարածքում որոշ ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց: [/b]
Դեկտեմբերի 20-ի ցերեկը, 21-ի գիշերը, 22-ի ցերեկը, 23-24-ը, 25-ի գիշերը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ:
Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին և Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ առկա է մերկասառույց:
[b]Արարատի մարզում, Արագածոտնի մարզի Ապարանի և Արագածի տարածաշրջաններում, Շիրակի մարզի Ախուրյան գյուղում, Գյումրի, Մարալիկ, Արթիկ, Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքներում և Սարավան - Զանգեր, Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհներին առկա են տեղումներ ձյան տեսքով: [/b]
Ելնելով սպասվող անբարենպաստ եղանակային պայմաններից` բոլոր վարորդներին հորդորում ենք մարզեր երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
[b]Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:[/b]