12799 դիտում
23:30 20-12-2017
Ժողովրդական արվեստի կենտրոնը տուրիզմի ոլորտի ներկայացուցիչների առաջարկով կկազմակերպի «Հայկական խոհանոց» խորագրով հանդիպում
Հովհ. Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստի կենտրոնը, պահպանելով ու հանրահռչակելով հայկական մշակութային ժառանգությունը, տուրիզմի ոլորտի ներկայացուցիչների առաջարկով կազմակերպում է «Հայկական խոհանոց» խորագրով հանդիպում, որը տեղի կունենա դեկտեմբերի 23-ին՝ 14:00-ին:
Հայկական լեռնաշխարհ» խորագրով մեկօրյա սեմինար-դասընթացի ընթացքում՝ մասնակիցների գրավոր առաջարկների հիման վրա, որպես հաջորդ հանդիպման թեմա ընտրվեց «Հայկական խոհանոց»-ը:
Արծարծվող թեմաների շուրջ ներկաները հարցուպատասխանի հնարավորություն կունենան բանախոսների ելույթներից հետո: Հանդիպման ընթացքում անդրադարձ կկատարվի նաև Կիլիկյան Հայաստանի խոհանոցի առանձնահատկություններին՝ տեսաֆիլմի միջոցով:
Հանդիպումը կազմակերպվում է տուրիզմի ոլորտի ներկայացուցիչների առաջարկով, բայց մասնակցել կարող է յուրաքանչյուր հետաքրքրված անձ:
Մուտքն ազատ է: Մասնակցության համար խնդրում ենք գրանցվել սույն հղմամբ՝ goo.gl/forms/C6J1A9qQCx5HfWPX2 :
[b]Հակիրճ տեղեկատվություն Կենտրոնի մասին[/b]
Հովհաննես Շարամբեյանի անվան Ժողովրդական արվեստի կենտրոնը ազգային մշակույթի այն եզակի օջախներից է, որի առաքելությունն է նյութական և ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքների պահպանումը, շարունակականության ապահովումն ու հանրահռչակումը:
Կենտրոնը ստեղծվել է 2011թ.-ին՝ Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստի թանգարանի և Ժողովրդական ստեղծագործության և արհեստագործության կենտրոնի միավորմամբ:
Կենտրոնի Երևանի և Դիլիջանի մասնաճյուղի ժողովրդական արվեստի թանգարանների հիմքը կազմում են 1930-ական թվականներին ազգագրագետ, բանահավաք Հաբեթնակ Բաբայանի ջանքերով հիմնադրված Ժողովրդական ստեղծագործության տան ցուցանմուշները: Հավաքածուն (շուրջ 10.000 նմուշ) ընդգրկում է փայտի, մետաղի և քարի գեղարվեստական մշակման, ասեղնագործության, գորգագործության, խեցեգործության նմուշներ, ինչպես նաև ինքնուս նկարիչների գեղանկարներ:
Հավաքածուում առանձնակի տեղ են գրավում սփյուռքահայերի նվիրատվությունները: Ժողովրդական վարպետների ստեղծագործությունները յուրատիպ մշակութային արժեքներ են, որոնք ներկայացնում են Հայաստանի պատմա-ազգագրական գրեթե բոլոր շրջանների ժողովրդական արվեստն ու նրա զարգացման փուլերը:
Կենտրոնում դասավանդվում են գորգագործություն, կարպետագործություն, ասեղնագործություն, ժանեկագործություն, փայտի գեղարվեստական փորագրություն։
[b]Հովհ. Շարամբեյանի անվան Ժողովրդական արվեստի կենտրոն,
«Հայկական խոհանոց» Սեդրակ Մամուլյան, Սոնիա Թաշչյան[/b]
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
613 դիտում
18:37 17-01-2025
Freedom House-ը ողջունել է Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերության մասին փաստաթղթի ստորագրումը
454 դիտում
18:25 17-01-2025
Մխիթար Հայրապետյանին է ներկայացվել «Հայփոստ»-ի 2025-2030թթ. զարգացման ռազմավարության նախագիծը
958 դիտում
18:13 17-01-2025
Գրիգոր Մկրտչյանը նշանակվել է ՀՀ ՆԳՆ տնտեսական վարչություն պետ