211652_close_icon
views-count103361 դիտում article-date 23:00 20-12-2017

Հետախուզում է հայտարարվել Նորք-Մարաշ վարչական շրջանի ղեկավար Վաղինակ Մկրտչյանի հորեղբոր 28-ամյա տղայի նկատմամբ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ երեկ՝ դեկտեմբերի 19-ին, Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության պետ Վիգեն Մեսրոպյանի որոշմամբ ստեղծված քննչական խմբի ղեկավար, նույն քննչական բաժնի հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Գագիկ Հայրապետյանը միջնորդություն է ներկայացրել Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի դատարանը որպես խափանման միջոց երկամյսա կալանքի որոշում կայացնի Ոստիկանության կենտրոնական բաժնի կողմից հետախուզման մեջ գտնվող, Երևան քաղաքի Նորք-Մարաշ 2-րդ փողոցի բնակիչ, 28-ամյա Երջանիկ Գրիգորյանի նկատմամբ: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս կասկածվում է դեկտեմբերի 15-ին Նորք-Մարաշ վարչական շրջանի Արմենակյան փողոցի վրա գտնվող ՀՀ գլխավոր դատախազության դատախազ Գոռ Ալոյանին պատկանող CPS բենզալցակայանում 20-ամյա Լևոն Գաբրիելյանին հրազենային վնասվածք պատճառելու մեջ: Եթե կասկածյալ Ե. Գրիգորյանը հայտնաբերվի կամ մեղայականով ներկայանա քննչական մարմնին, ապա նա կտեղափոխվի Նուբարաշենի բանտ և քննիչը լրացուցիչ միջնորդություն կներկայացնի դատարան: Ինչպես [url=https://shamshyan.com/hy/article/2017/12/16/1084830/]ավելի վաղ [/url]հայտնել էր ֆոտոլրագրողը, դեկտեմբերի 15-ին Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի պետ, Արդարադատության գնդապետ Վիգեն Մեսրոպյանի կողմից ստեղծված քննչական խմբում ներգրավված նույն քննչական բաժնի հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Գագիկ Հայրապետյանի որոշմամբ հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 258 հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով։ Նշված քրգործը հարուցվել էր Նորք-Մարաշ վարչական շրջանի Արմենակյան փողոցի վրա գործող CPS բենզալցակայանի աշխատակից, Երևան քաղաքի Մ. Ավետիսյան փողոցի բնակիչ, 20-ամյա Լևոն Գաբրիելյանին հրազենային վնասվածք պատճառելու փաստով։ Նույն օրը Ոստիկանության Երևան քաղաքի վարչության, Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության, Ոստիկանության Կենտրոնական բաժնի և Կենտրոն Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի քննիչները պարզել էին կասկածյալի ինքնությունը։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նա Երևան քաղաքի Նորքի 2-րդ փողոցի բնակիչ՝ 28-ամյա Երջանիկ Գրիգորյանն է, ով վիճաբանության մեջ էր մտել բենզալցակայանի աշխատակցի հետ, այնուհետև իր մոտ պահվող դեռևս անհայտ տեսակի ատրճանակից կրակել էր Լ. Գաբրիելյանի ոտնաթաթին։ Կասկածյալը Նորք Մարաշ վարչական շրջանի ղեկավար Վաղինակ Մկրտչյանի հորեղբոր տղան է, իսկ նշված բենզալցակայանը պատկանում է Գոռ Ալոյանին, ով աշխատում է ՀՀ գլխավոր դատախազությունում։ [b]Կասկածյալ, հետախուզման մեջ գտնվող՝ 28-ամյա Երջանիկ Գրիգորյանն է[/b] [img]http://st0.shamshyan.com/editor/0722516001513796767266052.jpg[/img] [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 106+
106+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր