Հյուսիսային Կորեայից հերթական զինվորականն է փախել դեպի Հարավային Կորեա
Հյուսիսային Կորեայի բանակից այսօր հերթական ծառայողն է փախուստի դիմել՝ հատելով հարավկորեական սահմանը։ Այդ մասին հայտնել է Կորեայի Հանրապետության ԶՈՒ գլխավոր շտաբը, փոխանցում է Tass-ը։
Հայտարարության մեջ նշվում է, որ զինվորականը, օգտվելով խիտ մառախուղի առկայությունից, հատել է ապառազմականացված գոտին և հասել հարավկորեական զինվորական պահակակետ, որտեղ էլ նրան ձերբակալել են։
Վերջին անգամ հյուսիսկորեացի զինվորական էր փախել դեպի Հրվ. Կորեա այս տարվա նոյեմբերին։ Փախուստի պահին նա ստացել էր 5 հրազենային վնասվածք։