24525 դիտում
21:48 15-04-2017
Հվ. Կորեայից փուչիկներով 2000 հատ մեկ դոլարանոց և 300.000 թռուցիկ են ուղարկել Հս. Կորեա
Հարավկորեացի ակտիվիստների խումբը հելիումով լցված փուչիկների օգնությամբ շուրջ 300 000 քարոզչական թռուցիկ է ուղարկել Հյուսիսային Կորեա:
Ինչպես տեղեկացնում է [url=http://www.interfax.ru/world/558590]interfax.ru[/url]-ն, թռուցիկները արձակվել են Կիմպհո քաղաքից, որը գտնվում է երկրի հյուսիսարևմտյան մասում: Թռուցիկներում կազմակերպիչները քննադատում են հյուսիսկորեական վարչախմբին և մեղադրում ներկայիս ղեկավար Կիմ Չեն Ընին իր ավագ եղբոր՝ Կիմ Չոն Նամի սպանության մեջ, որը տեղի է ունեցել Մալայզիայում այս տարվա փետրվարին:
Թռուցիկներից բացի 10 փուչիկի օգնությամբ Հյուսիսային Կորեա է ուղարկվել 1 դոլարանոց 2000 թղթադրամ, 1000 USB-կրիչ, 1000 DVD-սկավառակ և 500 գրքույկ: Կազմակերպիչները փուչիկներին ամրացրել են Կիմ Չեն Ընի լուսանկարները` «մարդասպան» գրությամբ, ինչպես նաև նրա եղբոր լուսանկարը` «մահացած մարդ» գրությամբ:
Հիշեցնենք, որ այսօր Հյուսիսային Կորեան նշում է Կիմ Իր Սենի ծննդյան 105-ամյակը:
Նմանատիպ նյութեր
1275 դիտում
16:08 08-04-2015
«Հարցազրույց» ֆիլմի մի քանի հարյուր DVD-սկավառակ փուչիկներով Հյուսիսային Կորեա է ուղարկվել
7124 դիտում
13:07 21-12-2017
Հյուսիսային Կորեայից հերթական զինվորականն է փախել դեպի Հարավային Կորեա
Այս բաժնից
1165 դիտում
17:09 24-12-2024
Էյֆելյան աշտարակում հրդեհ է բռնկվել. տարհանվել է 1,000-ից ավելի մարդ
2955 դիտում
14:17 24-12-2024
Ամիօ բանկը բացառիկ հաջողություններ է գրանցել պարտատոմսերի շուկայում
1111 դիտում
22:53 23-12-2024
Վրաստանի խորհրդարանի շենքի մոտ բողոքի հերթական ցույցն է անցկացվում