211652_close_icon
views-count12181 դիտում article-date 10:15 21-12-2017

Սպասում են հայ-ադրբեջանական կոնֆլիկտի սրացում․ «Հայկական ժամանակ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «2018 թվականին Հայաստանի և Ադրբեջանի նախագահական ընտրությունները արդիականացնում են Ղարաբաղի վերաբերյալ հակասությունները: Այս մասին ասվում է Արտաքին հարցերով ռուսաստանյան խորհրդի «Ռուսաստանի արտաքին քաղաքականությունը. հայացք 2018-ին» կանխատեսական զեկույցում: ԱՀՌԽ փորձագետները հիշեցնում են, որ 2018-ի մարտին Հայաստանում նախագահական ընտրություններ տեղի կունենան և առաջին անգամ նախագահը կընտրվի Ազգային ժողովի կողնմից, այլ ոչ թե ժողովրդի ընտրությամբ: Սերժ Սարգսյանն իրավունք չունի երկրորդ անգամ առաջադրվելու: Տարին կարևոր կլինի ԵՄ հետ պայմանավորվածության հարմարեցման և ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցությամբ: Ամենայն հավանականությամբ, Երևանը կկարողանա երկու բլոկների հետ փոխգործակցության համադրությունը գտնել: Դրան կնպաստի Մոսկվայի հետ անվտանգության ոլորտում երկկողմ և ՀԱՊԿ շրջանակներում ակտիվ համագործակցությունը: Միևնույն ժամանակ, չի բացառվում, որ ընտրությունների ֆոնին Մոսկվայի հետ համագործակցության քննադատությունը կարող է ավելի սրվել: Խնդրահարույց հարցերից է էներգետիկ համագործակցությունը: Սակայն, այստեղ շփումը կմեղմանա Հայաստանի ԱԷԿ աշխատանքի երկարացման համագործակցությամբ (վարկային գիծը և դրամաշնորհը այդ գործունեության համար տրամադրվել են Ռուսաստանի կառավարության կողմից): Ինչ վերաբերում է Ադրբեջանին, ապա ռուսաստանյան փորձագետները կարծում են, որ ՌԴ հետ հարաբերությունները դժվար թե ընտրությունների գլխավոր թեման լինեն, իսկ նրանց արդյունքը չի փոխի Մոսկվայի հետ համագործակցության բնույթը: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը բարձր հավանականությամբ կպահպանի իր պաշտոնը: Տարվա խոշոր իրադարձությունը կլինի Մոսկվայում ՌԴ, Իրանի և Ադրբեջանի ղեկավարների գագաթաժողովը: «Երկու անդրկովկասյան երկրների նախընտական արշավը արդիականացնում է Ղարաբաղի վերաբերյալ հակասությունները: Այստեղ հնարավոր են դրվագային սրավցումներ: Երկու կողմերի պաշտպանական ծախսերը կավելանան: Կհնչեցվեն պատմական հակամարտությունների մեկնաբանություններ, որոնք կապված են հանրապետությունների 100-ամյակի հռչակման հետ»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր