211652_close_icon
views-count3376 դիտում article-date 14:08 21-12-2017

Անհրաժեշտ է սեղմ ժամկետում ավարտել Մեղրիի ազատ տնտեսական գոտու աշխատանքների 2-րդ փուլը. վարչապետ

Կառավարության նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը ներկայացրեց Մեղրիի ազատ տնտեսական գոտու երկրորդ փուլի աշխատանքների ընթացքը: Նա նշեց, որ դեկտեմբերի 15-ին ավարտվեց կառավարության նախաձեռնությամբ ստեղծված Մեղրիի ազատ տնտեսական գոտու աշխատանքների առաջին փուլը և տրվեց ազատ տնտեսական գոտու գործունեության մեկնարկը: «Անհրաժեշտ է համակարգված միջոցներ ձեռնարկել համապատասխան աշխատանքների երկրորդ փուլը հնարավորինս սեղմ ժամկետում ավարտին հասցնելու համար»,- ասաց նա և տարածքային կառավարման ու զարգացման, էներգետիկ ենթակառուցվածքների ու բնական պաշարների նախարարներին, ՊԵԿ նախագահին, Կադաստրի պետական կոմիտեի նախագահին ու ջրպետկոմի նախագահին հանձնարարեց երկամսյա ժամկետում տնտեսական զարգացման ու ներդրումների նախարարի հետ համատեղ միջոցներ ձեռնարկել Մեղրիի ազատ տնտեսական գոտու գործունեության 2-րդ փուլի անհրաժեշտ ենթակառուցվածքների ապահովման ուղղությամբ: Վարչապետը Արտաքին գործերի նախարարին ու տնտեսական զարգացման ու ներդրումների նախարարներին հանձնարարեց շարունակել աշխատանքները՝ Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչությունների միջոցով Մեղրիի ազատ տնտեսական գոտու առավելությունների, առևտրային հնարավորությունների, ինչպես նաև բարենպաստ ռեժիմների վերաբերյալ հնարավորինս լայն իրազեկում ապահովելու նպատակով: Նա նաև Սուրեն Կարայանին հանձնարարեց աշխատանքների ընթացքի վերաբերյալ պարբերաբար հաշվետվություն ներկայացնել կառավարությանը:

Նմանատիպ նյութեր