12041 դիտում
20:23 21-12-2017
Հռիփսիմե Խուրշուդյան. Ես վերադառնում եմ մեծ սպորտ
Նա միշտ եղել է կանանց հայկական ծանրամարտի առաջատարներից: Դոպինգ սկանդալը, որակազրկումը նրան հիասթափեցրին, բայց չկոտրեցին: Մարզվեց, հավատաց ու հույսով սպասեց: Հիմա արդեն պարզ է՝ սա նոր սկիզբ է: Հռիփսիմե Խուրշուդյանը ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում խոսեց հիասթափությունների, վերադարձի ու նոր նպատակների մասին.
«Վերադարձս շատ սպասված է: Քնում և արթնանում էի լավ լուր լսելու հույսով: Երբ ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը զանգեց ու ասաց, որ կարող եմ նորից մրցումների մասնակցել՝ քիչ էր մնում ուշագնաց լինեի ուրախությունից:
Չեմ պատկերացնում կյանքս առանց ծանրամարտի: 19 տարի ես այս մարզաձևով եմ ապրում: Սա փորձություն էր, որը պետք էր հաղթահարել: Ես մեծ կամքի ուժ ունեմ և նահանջող մարդկանցից չեմ: Հիասթափություններ ունեցել եմ, չեմ ցանկացել ոչ մեկի հետ խոսել, շփվել: Կարծես հիշողությունս կորցրած լինեի, ագրեսիվ էի բոլորի հանդեպ, նույնիսկ երեխայիս հետ չէի կարողանում հանգիստ շփվել: Թշնամուս չէի ցանկանա այդ հիասթափությունը, հոգեկան ապրումները: Բայց իմ մեջ ուժ եմ գտել և հաղթահարել բոլոր դժվարությունները: և այսօր ասում եմ՝ Հռիփսիմե Խուրշուդյանը վերադառնում է մեծ սպորտ:
Ես շատ շնորհակալ եմ Գագիկ Ծառուկյանին: Եթե նա չլիներ՝ ես չէի վերադառնա: Նա է ինձ ոգևորել, ուժ տվել: Պարոն Ծառուկյանը միշտ ինձ հարցնում էր՝ արդյո՞ք մարզվում եմ: Նա ասում էր, որ ամեն ինչ կանի իմ վերադարձի համար: Ասաց և արեց»,- նշեց Հռիփսիմե Խուրշուդյանը:
Այս ընթացքում հայ ծանրորդը չի դադարեցրել մարզումները, պահպանել է ֆիզիկական վիճակը: Իսկ հիմա մարզվում է մեծ խանդավառությամբ: Երկար դադարից հետո նա առաջին անգամ մրցահարթակ կմտնի 2018 թ. աշխարհի առաջնությունում.
«Ցավոք սրտի Եվրոպայի առաջնությունը բաց կթողնեմ, ժամկետների մեջ մեկ ամիս չեմ հասցնում: Այսուհետ հանդես կգամ նոր քաշային կարգում ՝ 90 կգ: Այն կարծես ինձ համար լինի: Վերջապես նոր քաշում կմրցեմ ինձ հավասարների, ոչ թե ինձնից 30 կգ ծանր մարզիկների հետ: Սակայն, եթե 90 կգ քաշային կարգն օլիմպիական չհամարվի, ես անպայման կփոխեմ քաշս:
Առաջին հերթին ցանկանում եմ վերադարձնել մարդկանց վստահությունը: Չեմ ցանկանում, որ մարդիկ մտածեն, թե որակազրկվել եմ ու հեռացել սպորտից: Նպատակս, իհարկե, Եվրոպայի, աշխարհի առաջնությունների և օլիմպիական խաղերի մեդալներն են»,- ասաց Հռիփսիմե Խուրշուդյանը:
Նմանատիպ նյութեր
1758 դիտում
15:36 23-10-2015
Հռիփսիմե Խուրշուդյան. Աշխարհի առաջնությունում կարևորը վարկանիշ ձեռք բերելն է
5068 դիտում
16:31 24-11-2016
Հռիփսիմե Խուրշուդյան. Չեմ ցանկանում, սակայն ստիպված եմ վերադարձնել մեդալս
6652 դիտում
20:19 10-02-2018
2017թ․ ոստիկանության զորքերի լավագույն ծառայող Գեղարդ Խուրշուդյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
2908 դիտում
19:24 27-12-2024
Շանթ Սարգսյանը արագ շախմատի աշխարհի առաջնության առաջատարներից է
3148 դիտում
23:44 25-12-2024
Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի առաջնության չեմպիոնները հայտնի են
3670 դիտում
19:00 25-12-2024
Fastex-ը հայկական սպորտի ներկայացուցիչներին պարգևատրել է ևս 132,000 FTN-ով (տեսանյութ)