1728 դիտում
15:36 23-10-2015
Հռիփսիմե Խուրշուդյան. Աշխարհի առաջնությունում կարևորը վարկանիշ ձեռք բերելն է
Օլիմպիական խաղերի և աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր, ծանրորդ Հռիփսիմե Խուրշուդյանի համար ծանրամարտի աշխարհի առաջնությունում կարևորն Օլիմպիական խաղերի վարկանիշ ձեռք բերելն է:
«Մինչև վերջ դեռևս չեմ վերականգնվել, քանի որ միայն մեկ տարի և 5 ամիս է ինչ մարզվում եմ: Ինքս ինձ խոստացել եմ, որ ինչ մրցաշարի էլ մասնակցեմ, ինչպիսի արդյունք էլ գրանցեմ, հաջորդ մրցաշարում սկսեմ հենց այդ արդյունքից: Բնականաբար, աշխարհի առաջնությանը պետք է շատ լավ ներկայանամ, մարզավիճակս էլ լավ է:
Աշխարհի այս առաջնությունը վարկանիշային է և ես մեծ ցանկություն ունեմ լավ արդյուք գրանցել: Մեդալներ չեմ խոստանում, բայց վարկանիշի համար կպայքարենք: Աշխարհի առաջնությունում կարևորը վարկանիշ ձեռք բերելն է»,-ՀԱՕԿ պաշտոնական կայքին ասել է Հռիփսիմե Խուրշուդյանը:
Ծանրամարտի Հայաստանի կանանց հավաքականը Աբովյանի մարզաբազայում նախապատրաստվում է աշխարհի վարկանիշային առաջնությանը: Աբովյանում ընթացող ուսումնամարզական հավաքը, որն անց է կացվում հավաքականի գլխավոր մարզիչ Արտաշես Ներսիսյանի և Արման Ղազարյանի (Հռիփսիմե Խուրշուդյանի անձնական մարզիչ) գլխավորությամբ, կավարտվի հոկտեմբերի 25-ին:
Հոկտեմբերի 29-ին հավաքականը կմեկնի Կազան՝ հերթական ուսումնամարզական հավաքի: Իսկ արդեն նոյեմբերի 16-ին թիմը կմեկնի Հյուսթոն՝ աշխարհի առաջնության: Հայաստանն այդ առաջնությանը կներկայացնեն Աննա Գովելյանը (53 կգ), Իզաբելլա Յայլյանը (58 կգ), Նազիկ Ավդալյանը (69 կգ), Սոնա Պողոսյանը (75 կգ) և Հռիփսիմե Խուրշուդյանը (75+ կգ): Աշխարհի առաջնությունը մեկնարկում է նոյեմբերի 20-ին և կեզրափակվի նոյեմբերի 28-ին:
Նմանատիպ նյութեր
5032 դիտում
16:31 24-11-2016
Հռիփսիմե Խուրշուդյան. Չեմ ցանկանում, սակայն ստիպված եմ վերադարձնել մեդալս
11993 դիտում
20:23 21-12-2017
Հռիփսիմե Խուրշուդյան. Ես վերադառնում եմ մեծ սպորտ
1206 դիտում
09:57 26-05-2015
Կարևորը «Եվրատեսիլը» չէ, կարևորը, որ ինքներս մեզ հավատարիմ մնանք. ՀԱ
Այս բաժնից
3085 դիտում
23:38 18-10-2024
Վիրավորելու միտում չենք ունեցել․ «Փյունիկ»-ը ներողություն է խնդրում
1942 դիտում
20:32 18-10-2024
Գագիկ Ծառուկյանը Մոսկվայում հանդիպել է քաղաքական, հասարակական շրջանակների հետ
1096 դիտում
13:22 18-10-2024
ՀՖՖ-ն վարույթ է ընդունել «Նոայի» դիմումը՝ «Փյունիկի» վերաբերյալ