33951 դիտում
18:58 22-12-2017
ՀՀ Ոստիկանության պետ, գեներալ-գնդապետ Վլադիմիր Գասպարյանը աշխատանքային այց է կատարել Ոստիկանության զորքերի հատուկ նշանակության ստորաբաժանում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ դեկտեմբերի 22-ին Ոստիկանության պետ, Ոստիկանության գեներալ-գնդապետ Վլադիմիր Գասպարյանը աշխատանքային այցով Ոստիկանության զորքերի հատուկ նշանակության ստորաբաժանումում էր, որտեղ ներկա գտնվեց զորավարժանքի հերթական գործողությանը:
Վարժանքի սցենարով` հատուկ նշանակության խումբը առաջադրանքը կատարելիս հայտնվում է շրջափակման մեջ: Օգնության հասած խումբը, զրահատեխնիկայի և դիպուկահարների կիրառմամբ, ապաշրջափակում է շինությունն ու դուրս բերում զինծառայողներին:
Վարժանքից հետո Վլադիմիր Գասպարյանը ստորաբաժանման հրամանատարության ու հատուկ խմբերի ղեկավարների հետ քննարկեց եղանակային բարդ պայմաններում իրականացված գործողությունները, արեց կոնկրետ դիտողություններ ու տվեց համապատասխան հանձնարարականներ:
Ոստիկանության պետի գլխավորությամբ` բարձրաստիճան սպաները ծաղիկներ խոնարհեցին երկրի սահմանների պաշտպանության ժամանակ և ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված հատուկ նշանակայինների հուշապատին:
Այցի ավարտին Վլադիմիր Գասպարյանը իր դիտարկումները ներկայացրեց հատուկ նշանակության ստորաբաժանման գործողությունների վերաբերյալ և ընդհանուր առմամբ դրական գնահատեց վարժանքի ադյունքները:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 16+
16+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
889 դիտում
22:02 18-10-2024
Հանկարծամահ է եղել հայ արվեստագետ Վահան Թելբյանը
742 դիտում
21:09 18-10-2024
Աղետների ռիսկի նվազեցման միջազգային օրվան նվիրված աշխատաժողով Լոռու մարզում