211652_close_icon
views-count1989 դիտում article-date 21:12 18-03-2016

ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց կանադահայ Մեթյու Արա Թորիկյանին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Մարտի 18-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց Կանադայի Օնտարիո նահանգի համայնքային անվտանգության և քրեակատարողական ծառայությունների փոխնախարար Մեթյու Արա Թորիկյանի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով հյուրերին՝ Սփյուռքի նախարարն ուրախությամբ նշեց, որ Հայաստանն այսօր ապահով երկրների շարքում է, և հավելեց, որ այդ հարցում Կանադան կարող է լավ օրինակ ծառայել: Նախարարը բարձր գնահատեց հայ–կանադական բարեկամական կապերը, որոնք վերջին տարիներին ավելի են ակտիվացել: Նաև կարևորեց Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման հարցում Կանադայի ճիշտ դիրքորոշումը, ինչպես նաև երկու երկրների միջև ակտիվ երկխոսությունն ու համագործակցությունը: Հրանուշ Հակոբյանը մասնավորապես նշեց. «Շատ կարևոր է, որ անկախ հայի ապրելու վայրից, նա լինի այդ երկրի արժանավոր քաղաքացի, ակտիվ մասնակցություն ունենա երկրի քաղաքական, տնտեսական, հասարակական ու մշակութային կյանքին: Դրանով էլ ավելի կամրապնդվեն երկու երկրների միջև բարեկամական կապերը: Նաև մեր խնդրանքն ու պահանջն է մեր հայրենակիցներից, որ չմոռանան Հայրենիքը, պահեն պահպանեն ազգային մշակույթն ու լեզուն: Սփյուռքում մեր հայրենակիցները պետք է 100 տոկոսանոց քաղաքացի և 100 տոկոսանոց հայ լինեն: Մաթեմատիկայի տեսանկյունից սխալ է, բայց հայերի համար ճիշտ և տեղին է:»: Պարոն Թորիկյանը շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության համար, նշեց, որ առաջին անգամն է Հայաստանում և խոստացավ՝ կրկին այցելել նախնիների երկիր: Նա ուրախությամբ ընդունեց նախարարի հրավերը՝ սեպտեմբերի 21-ին Երևանում մասնակցելու Հայաստանի Հանրապետության անկախության 25 ամյակի տոնակատարություններին, մասնավորապես՝ տոնական շքերթին:Հրանուշ Հակոբյանը հանգամանորեն ներկայացրեց նախարարության «Սփյուռք» ամառային դպրոց, «Արի տուն» ծրագրերը, շեշտեց համապատասխան համաժողովների կարևորությունը աշխարհի տարբեր երկրներում բնակվող հայերի մասնագիտական, համահայկական կառույցներ ստեղծելու գործում. «Նույն մասնագիտության տեր մարդիկ ծանոթանում են, շփվում են իրար հետ, մտածում են նոր ծրագրեր ստեղծելու մասին: Ստեղծվում է համահայկական ցանց: Մեզ համար կարևորը գիտելիքն օգտագործելն է: Առաջիկայում նախատեսում ենք կազմակերպել աշխարհի առաջատար համալսարաններում սովորող հայ ուսանողների հավաք», - հավելեց նախարարը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+

Նմանատիպ նյութեր