211652_close_icon
views-count2805 դիտում article-date 20:28 28-06-2017

ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունել է քաթարաբնակ սիրիահայ գործարար Հովհաննես Խթումյանին

Հունիսի 28-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց քաթարաբնակ սիրիահայ գործարար Հովհաննես Խթումյանին: Ողջունելով հյուրին՝ նախարարը կարևորեց սփյուռքահայ գործարարի Հայրենիքին օգտակար լինելու պատրաստակամությունը, լավատեսությունն ու ազգասիրությունը, ողջունեց գործարարի՝ ապագային միտված ծրագրերը: Հովհաննես Խթումյանը շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության համար, ներկայացրեց իր ներդրումային ծրագրերը՝ մասնավորապես Հայաստանում արևի էներգիայի արտադրության նախագծերը, որոնք հնարավորություն կտան խթանել տնտեսության զարգացումը, նոր աշխատատեղեր բացել: Պարոն Հովհաննեսը պատմեց նաև իր բարեգործական ծրագրերի մասին, նշեց, որ պատրաստվում է աջակցություն ցուցաբերել մարզերի անապահով ընտանիքներին: «Իհարկե դժվարություններ էլ կան, բայց մեր Հայրենիքն է, մեր տունն է, ես այստեղ ինձ օտար չեմ զգում », - հավելեց պարոն Խթումյանը:

Նմանատիպ նյութեր