4069 դիտում
22:28 22-12-2017
Տարոն Մարգարյանը և Սերգեյ Սոբյանինը ստորագրել են երկու քաղաքների միջև համագործակցության 2018-2021թթ. ծրագիրը
Դեկտեմբերի 21-22-ը Մոսկվայում անցկացվող Երևանի օրերի շրջանակում Երևան և Մոսկվա քաղաքների գործադիր իշխանության մարմինների միջև ստորագրվել է 2018-2021թթ. համար համագործակցության ծրագիր: Փաստաթուղթը ստորագրել են Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը և Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը:
Ստորագրված համագործակցության ծրագրով նախատեսվում է շարունակել և առավել ընդլայնել առկա համագործակցությունը առևտրատնտեսական, ճարտարապետության և քաղաքաշինության, առողջապահության և սոցիալական ապահովության, կրթության, մշակույթի, սպորտի և քաղաքային տնտեսության մի շարք այլ ոլորտներում, այդ թվում նաև փորձի փոխանակման գործնական ծրագրերի իրականացման տեսքով:
Կողմերը մեկ անգամ ևս փաստել են, որ համագործակցության նոր ծրագիրը կնպաստի Երևանի և Մոսկվայի միջև փոխգործակցության ընդլայնմանն ու զարգացմանը:
Նմանատիպ նյութեր
1358 դիտում
16:51 19-06-2015
Տարոն Մարգարյանը հանդիպել է ԳԴՀ 12 քաղաքների քաղաքապետերի պատվիրակության հետ
Այս բաժնից
868 դիտում
19:39 25-10-2024
Արցախի թեմի առաջնորդը Մայր Տաճարում աղոթք կբարձրացնի հայ գերիների վերադարձի համար
946 դիտում
19:26 25-10-2024
Քննարկվել են համագործակցության հեռանկարները Քեմբրիջի համալսարանի հետ
1309 դիտում
19:12 25-10-2024
Վրաստանում գրանցված երկրաշարժը զգացվել է նաև Լոռու մարզում՝ 3 բալ ուժգնությամբ