3353 դիտում
17:25 23-12-2017
Մանկական մահացության գործակիցը նվազել է. ԱՎԾ
Հայաստանում մանկական մահացության գործակիցը 1000 կենդանի ծնվածի հաշվով 2016 թվականին ավելի քան երկու անգամ նվազել է 1990-ի համեմատ։ Եթե այս ցուցանիշը 1990-ին կազմել է 18.5, 2000-ին 15.6, 2015-ին՝ 8.8, ապա 2016-ին՝ 8.6։
«[url=https://armenpress.am/arm/news/917251/mankakan-mahacutyan-gortsakicy-nvazman-mitum-e-ardzanagrel.html]Արմենպրեսի[/url]» փոխանցմամբ՝ այս են վկայում ՀՀ ազգային վիճակագրական ծառայության «Հայաստանի ժողովրդագրական ժողովածու, 2017» հրապարակման տվյալները։ Մանկական մահացության ցուցանիշը բնութագրում է մինչև 1 տարեկան երեխաների մահացությունը: Մանկական մահացության մեջ ավելի շատ հանդիպում են նորածնային մահացության (0-27 օրական) դեպքերը։ Մասնավորապես, 1000 կենդանից ծնված երեխայից 6,1-ը ապրել են 1 ամսից քիչ, հետնորածնային մահերի (28 օրականից 1 տարեկան) գործակիցը 1000 կենդանի ծնված հաշվով 2,5 է։
Մանկական մահացության գործակիցը քաղաքային վայրերում 7,6 է, գյուղականներում՝ 10,6։ Այսինքն՝ եթե քաղաքում 1000 կենդանի ծնվածներից 7-ի կյանքն ընդհատվում է մինչև 1 տարեկան հասակում, գյուղական համայնքներում՝ 10-ինը։
Մանկական մահացությունն՝ ըստ սեռային բաշխման ունի հետևյալ պատկերը՝ 1000 կենդանի ծնվածի հաշվով աղջիկների դեպքում գործակիցը 7,3 է, տղաների՝ 9,9։
Գրանցված մանկական մահացության գերակշիռ մասը ծննդաբերական շրջանում առաջացած առանձին վիճակների պատճառով է, հետո բնածին անկանոնություններից և ձևախախտումային խանգարումներից, պատճառներից երրորդը՝ շնչառական օրգանների հիվանդություններն են, որոշակի մասնաբաժին ունեն վարակային և մակաբուծային, մարսողական օրգանների հիվանդությունները։
Նմանատիպ նյութեր
2471 դիտում
16:33 15-02-2018
Մոտ ապագայում մանկական քաղցկեղը կարող է դառնալ մանկական մահացության առաջատար պատճառը
1210 դիտում
14:32 03-03-2014
2013-ին գրանցվել են Հայաստանի պատմության մեջ մանկական մահացության ամենացածր ցուցանիշները
Այս բաժնից
559 դիտում
18:22 21-10-2024
Նախագահը Կիպրոսի նորանշանակ դեսպանի հետ քննարկել է երկկողմ փոխգործակցության օրակարգային հարցեր
559 դիտում
18:10 21-10-2024
Պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները մայրաքաղաքում և մարզերում
787 դիտում
18:08 21-10-2024
Ժաննա Անդրեասյանն ընդունել է Գերմանիայի նորանշանակ դեսպանին