14248 դիտում
23:41 24-12-2017
«Մանչեսթեր Սիթին» անհավանական ռեկորդներով ավարտեց ԱՊԼ-ի առաջին խաղաշրջանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
ԱՊԼ-ի 19-րդ տուրում 4:0 հաշվով ջախջախելով «Բորնմութին», «Մանչեսթեր Սիթին» առաջնության առաջին շրջանն ավարտեց անհավանական արդյունքներով ու ռեկորդներով:
«Սիթին» ավելացրեց հաղթական շարքը. 17 անընդմեջ հաղթանակ: Մինչ այդ անգլիական բարձրագույն լիգաներում ոչ մի թիմ չէր հաղթել ավելի քան 14 անգամ անընդմեջ (վերջինը «Արսենալն» էր՝ 2002-ին):
«Սիթին» ԱՊԼ-ի դարաշրջանում մեկ տարում հատեց 100 գոլի սահմանը: Այժմ թիմն ունի արդեն 101 գոլ և ևս 2 խաղ այս տարի՝ «Նյուքասլի» և «Քրիսթալ Փելասի»հետ: Անգլիական թիմերից վերջինը 100 և ավելի գոլ մեկ տարում խփել է «Լիվերպուլը» (106 գոլ, 1982 թվականին):
Այս տարի «Սիթին» ոչ մի անգամ սեփական հարկի տակ չի պարտվել՝ 21 հաղթանակ և 5 ոչ-ոքի:
Գվարդիոլայի թիմը հաղթել է թոփ-6 բոլոր թիմերին՝ «Լիվերպուլին», «Արենալին», «Չելսիին», «Մանչեսթեր Յունայթեդին» և «Տոտենհեմին», գնդակների տպավորիչ՝ 15:3 հարաբերակցությամբ:
Երբեք Ծննդյան Տոներից առաջ առաջատարի և 2-րդ տեղում ընթացող թիմի միջև միավորների տարբերությունը այսքան մեծ չի եղել՝ 13 միավոր:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
15655 դիտում
23:20 13-05-2018
«Մանչեսթեր Սիթին» առաջնությունն ավարտեց աննախադեպ ռեկորդներով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
4083 դիտում
22:20 26-07-2020
«Լիվերպուլը» չեմպիոնական տարին ավարտեց ռեկորդներով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
3294 դիտում
21:34 12-05-2019
«Մանչեսթեր Սիթին» Անգլիայի չեմպիոն. «Լիվերպուլը»՝ 97 միավորով 2-րդն է, «Արսենալն» ավարտեց հաղթանակով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
1432 դիտում
11:30 15-10-2024
ՔԿԾ-ի կենտրոնական մարմնում կազմակերպվել է շախմատի առաջնություն համակարգի ծառայողների մասնակցությամբ
2041 դիտում
22:25 14-10-2024
Հայաստանի հավաքականները 2 ոսկե և մեկ արծաթե մեդալ են նվաճել ըմբշամարտի վետերանների աշխարհի առաջնությունում
1603 դիտում
15:35 14-10-2024
Հայկական մի շարք ակումբների ֆան-շարժումները միանում են FAF-ի՝ Արմեն Մելիքբեկյանի հրաժարականի պահանջին. ArmSport.am