74800 դիտում
14:45 25-12-2017
Արտակարգ իրավիճակը Լարսում պահպանվում է. պատասխանատուները խոստացել են, որ այսօր երեկոյան ճանապարհը կբացվի. «շրջափակման» մեջ հայտնվածները թերահավատ են. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ դեկտեմբերի 25-ին, վերջապես Վրաստանի և Ռուսաստանի Արտակարգ իրավիճակների նախարարության պատասխանատուները «արթնացան արջաքնից» ու Ստեփանծմինդա-Լարս ճանապարհահատված են մտցրել մի քանի տեխնիկաներ, որպեսզի վերջապես մեծ թվով հայաստանցիներ դուրս գան «շրջափակման միջից»։
Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության մամլո խոսնակը հայտնեց, որ իրավիճակի մասին երեկվանից տեղյակ է եղել նախարար Վահան Մարտիրոսյանը, ում հանձնարարականով էլ հայկական կողմից պատվիրակություն է մեկնել Լարս։
Այսօր արդեն հակառակ կողմից խոստացել են, որ մինչև երեկո ճանապարհը կբացվի, և ոչ ծանրաքարշ ավտոմեքենաներն ազատ կհատեն սահմանը, իսկ հետո արդեն ծանրաքարները կանցնեն։
Լարսում հայտնված ՀՀ քաղաքացիների գրեթե մեծ մասը հայտնվել է անելանելի վիճակում, իսկ որոշ մարդիկ էլ, օգտվելով առիթից, քաղաքացիներին առաջին անհրաժեշտության՝ սնունդ, ջուր վաճառում են «իրենց հոր գներով»։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 23+
23+
Նմանատիպ նյութեր
84870 դիտում
08:31 25-03-2017
Արտակարգ իրավիճակ Լարսում. 1000-ից ավելի ՀՀ քաղաքացիներ մնացել են շրջափակման մեջ