211652_close_icon
views-count32103 դիտում article-date 18:20 25-12-2017

Դպրոցը չի փակվել, դպրոցը գործում է. Արթիկի Թիվ 4 դպրոցում գալիք Ամանորին ընդառաջ տեղի ունեցավ տոնական միջոցառում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ դեկտեմբերի 25-ին, Շիրակի մարզի Արթիկ քաղաքի Թիվ 4 դպրոցում տեղի ունեցավ միջոցառում՝ նվիրված գալիք Ամանորի և Սուրբ ծննդյան տոներին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մեծ խանդավառությամբ նշվող միջոցառմանը ներկա էին աշակերտների ծնողները, Շիրակի մարզպետարանի, Արթիկի քաղաքապետարանի աշխատակազմի ներկայացուցիչներ, Արթիկ քաղաքի շինանյութի 2 խանութներից բարերարներ, ովքեր մեծ ներդրում ունեցան դպրոցի պայմանների բարելավման գործում: Միջոցառմանը ներկա էր նաև Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային կոմիտեի նախագահ Աշոտ Աթոյանը և այլ հյուրեր: Դպրոցի տնօրեն Նունե Գրիգորյանը, ում շնորհիվ կազմակերպել էր բարձր մակարդակով միջոցառումը, նշեց, որ գալիք Նոր տարում դպրոցի աշակերտների թիվն ավելանալու է և ոչ թե նվազելու: Լուսանկարները՝ Հարութ Համբարյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 34+
34+

Նմանատիպ նյութեր