2404 դիտում
19:27 25-12-2017
Հաջորդ տարեսկզբից կմեկնարկեն Երևանի արտաքին տեսքի և քաղաքային միջավայրի ուղեցույցի կազմման աշխատանքները
Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային խորհրդակցության ժամանակ, որը վարել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը, քաղաքապետի խորհրդական Վահագն Վերմիշյանը զեկուցել է, որ ավարտվել են Երևանի արտաքին տեսքի և քաղաքային միջավայրի ուղեցույցի մշակման նպատակով իրականացվող միջազգային փորձի ուսումնասիրման աշխատանքները:
Արդյունքում ընտրությունը կանգ է առել դանիական ընկերության վրա, որն իրականացրել է Սան Ֆրանցիսկո, Նյու Յորք, Կոպենհագեն, Մոսկվա և աշխարհի ավելի քան 20 խոշոր քաղաքների քաղաքային միջավայրի ուղեցույցի կազմման աշխատանքները: Զեկուցվել է նաև, որ հաջորդ տարեսկզբին միջազգային մասնագետները կայցելեն Երևան՝ քաղաքի միջավայրն ուսումնասիրելու և համատասխան աշխատանքային ծրագիր ներկայացնելու նպատակով:
Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է պարբերաբար զեկուցել աշխատանքների ընթացքի մասին:
Նմանատիպ նյութեր
3283 դիտում
19:48 30-10-2017
Առաջիկայում կմշակվի Երևանի արտաքին տեսքի և քաղաքային հարմարավետ միջավայրի ուղեցույց
1039 դիտում
23:44 05-03-2015
Աշխատաժողով` նվիրված ՀՀ-ում քաղաքային նոր ուղեցույցի կիրառմանը
4746 դիտում
10:08 14-01-2017
ՀՀԿ-ն ավարտել է իր համամասնական և ռեյտինգային ցուցակների կազմման աշխատանքները. «Փաստ»
Այս բաժնից
907 դիտում
23:48 25-10-2024
Քննարկվել են ճանապարհների ձմեռային սպասարկման աշխատանքները
12196 դիտում
23:05 25-10-2024
Լոռու և Արագածոտնի մարզերում սպասվում են գազանջատումներ
1078 դիտում
22:52 25-10-2024
Արման Խաչատրյանը նշանակվել է Ֆրանսիայում ՀՀ դեսպան