211652_close_icon

Լավ է, որ դատավորին թույլ տված խախտման համար պատժեն, սակայն քանի դեռ ինքը դատական անկախ մարմնի մասնիկ չի դարձել, իրավիճակը չի փոխվելու. Ե. Վարոսյան. Tert.am

views-count4371 դիտում article-date 22:00 25-12-2017
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից արձանագրած խախտումների համար խախտումներ թույլ տված դատավորները պետք է պատժվեն, սակայն դա վիճակն ամբողջովին չի շտկի: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց փաստաբան Երվանդ Վարոսյանը, անդրադառնալով ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչ, Նախարարների կոմիտեում Հայաստանի պատվիրակության ղեկավար Գևորգ Կոստանյանի այն հայտարարությանը, որ խնդրին լուծում տալու բաղադրիչներից մեկն այն է, որ դատավորների նկատմամբ կարգապահական վարույթի հիմք հանդիսանան նաև ՄԻԵԴ վճիռները: «Համաձայն եմ, որ դատավորները որևէ կերպ ինչ-որ պատասխանատվության ենթարկվեն: Կարծում եմ, որ կա պատճառ, որ Գևորգ Կոստանյանը, ով ամենօրյա շփման մեջ է Եվրոպական դատարանում քննվող գործերի ընթացքի հետ, նման նախաձեռնությամբ է հանդես գալիս: Դա պայմանավորված է նրանով, որ տարիներ շարունակ նույնանման խախտումները չեն դադարում: Բնականաբար խախտումները երբևէ չեն բացառվելու, սակայն տարիներ շարունակ նույն խախտումներն է տեղի ունենում և հասկանալի է դառնում, որ իրավիճակը ինչ-որ կերպ պետք է շտկել»,-ասաց Վարոսյանը: Փաստաբանի խոսքով՝ Եվրոպական դատարանի մի շարք որոշումներում դատարանի կողմից ուղղակիորեն նշվում է, որ Հայաստանը նույն խախտումներն է թույլ տալիս, ինչն էլ Կոստանյանին կարող է ստիպել, որ մտածեն իրավիճակը փոխելու մասին: Մանրամասներն՝ [url=http://www.tert.am/am/news/2017/12/25/varosyan/2574625]այստեղ[/url]

Նմանատիպ նյութեր