211652_close_icon
views-count3722 դիտում article-date 10:17 26-12-2017

Սերժ Սարգսյանն ու հայ վրացական տարանցիկ կարողությունները. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. ««Անդրադարձել ենք մեր երկու երկրների տարանցիկ կարողությունների զարգացմանը»,- նախօրեին Վրաստան կատարած պաշտոնական այցի ընթացքում հանդիպելով այդ երկրի նախագահին, ավելի ուշ լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է Սերժ Սարգսյանը: Սերժ Սարգսյանի՝ Վրաստան կատարած այցն ու տարանցիկ կարողությունների մասին հայտարարությունը հատկապես ուշագրավ են հնչում դրանից օրեր առաջ Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլիի արած հայտարարության ֆոնին, որ կապված էր տրանսպորտային միջանցքների օգտագործման մասին 2011 թվականին կնքված ռուս-վրացական պայմանագրի հետ: Այդ պայմանագրով նախատեսվում է Վրաստանի և Ռուսաստանի միջև բեռնափոխադրում Հարավային Օսիայի և Աբխազիայի տարածքով, երրորդ կողմի մոնիթորինգի ներքո: Մյուս կողմից, իհարկե, այստեղ առկա է մեկ այլ հարց: Արդյո՞ք խոսքն անպայմանորեն վերաբերում է տրանսպորտային, կամ միայն տրանսպորտային տարանցմանը, թե՞ խոսք կարող է լինել, օրինակ, գազի մասին՝ Իրան-Հայաստան-Վրաստան: Եվ այստեղ էլ իհարկե կա մեկ այլ հարց՝ խոսքը նոր գազամուղի՞, թե՞ եղած հնարավորություններով փոխանակման տարբերակի մասին: Ընդ որում, այդ տարբերակի մասին քառակողմ բանակցություն վարվել է երկու տարի առաջ, սակայն, կարծես թե, կողմերը չեն եկել վերջնական պայմանավորվածության: Թեև այստեղ խոսքը Իրան-Հայաստան-Վրաստան երկաթուղու մասին է, սակայն օբյեկտիվ ու սուբյեկտիվ հանգամանքների բերումով, առանց Մոսկվայի, այդ հարցն իհարկե չի կարող ունենալ առաջընթաց: Իսկ փոխանակման տարբերակով տարանցման դեպքում էլ «Գազպրոմ»-ի ուղղակի մասնակցությունը անխուսափելի է: Այդպիսով, կա՞ արդյոք որևէ շարժ հայ-վրացական տարանցիկ կարողությունների հարցում արդյունավետության բարձրացման տեսանկյունից, ինչպես հայտարարել է Սերժ Սարգսյանը, թե՞ խոսքը պարզապես հռետորաբանության մասին է: Առանցքային է այստեղ իհարկե Ռուսաստանի մոտիվը, և այդ առումով դեր կարող է խաղալ Կարս-Ախալքալաք-Բաքու երկաթուղու շահագործումը, որը գործնականում Ռուսաստանին նետված մարտահրավեր է, և դա կարող է Մոսկվային խթանել՝ որպես պատասխան քայլ առաջընթաց գրանցել դեպի հյուսիս հաղորդուղիների բացման հարցում»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր