211652_close_icon
views-count11029 դիտում article-date 10:36 26-12-2017

Որտե՞ղ են դիմավորելու Ամանորը ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաները. «Հայկական ժամանակ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Սերժ Սարգսյանը, ավանդույթի համաձայն, դեկտեմբերի 31-ին այցելելու է սահմանային դիրքեր: Նրան ուղեկցելու է Պնախարար Վիգեն Սարգսյանը: Այս մասին տեղեկացանք ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանից: Որտեղ է անցկացնելու Սերժ Սարգսյանը տոնական օրերին՝ արդյոք մեկնելու է արձակուրդ, թե ոչ, մեզ չհաջողվեց ճշտել, քանի որ ՀՀ նախագահի խոսնակ Վլադիմիր Հակոբյանը չէր պատասխանում հեռախոսազանգերին: «Վարչապետ Կարեն Կարապետյանն Ամանորը դիմավորելու և տոնական արձակուրդներն էլ անցկացնելու է Հայաստանում՝ ընտանեկան միջավայրում»: Այս մասին մեր հարցին ի պատասխան ասաց վարչապետի մամուլի քարտուղար Արամ Արարատյանը: ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը նույնպես, ինչպես մեզ փոխանցեց ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության պետ Արսեն Բաբայանը, Նոր տարին դիմավորելու է Հայաստանում, և մնացած ոչ աշխատանքային օրերը նույնպես անցկացնելու է Հայաստանում: «Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանն Ամանորին Հայաստանում է լինելու՝ տանը, նա միշտ էլ Հայաստանում է լինում»,- մեր հարցին այսպես պատասխանեց ոստիկանության լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը: «ՀՀ Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը տոները դիմավորելու է Հայաստանում», տեղեկացանք ՀՀ դատախազության աշխատակազմի հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանից: «Առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը Ամանորը դիմավորելու է Հայաստանում և արձակուրդ չի գնալու»,- փոխանցեց ԱՆ մամուլի քարտուղար Անահիտ Հայթայանը»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր