211652_close_icon
views-count110777 դիտում article-date 14:31 26-12-2017

«Հանրապետությունում աղմկահարույց սպանությունները շարունակվում են. սպանվել է Երևանի դատախազը. էպիկենտրոնում դարձյալ Երևանի քրեականի պետն է». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

2018 թվականին հայ հեռուստադիտողի դատին է հանձնվելու «Կոռուպցիա» անունը կրող մարտաֆիլմը, որի ռեժիսորն է սիրված ու ճանաչված Գոռ Վարդանյանը։ Այս օրերին հանրապետությունում նկարահանվում է ֆիլմի հերթական սերիան, որտեղ գլխավոր դերում հանդեես է գալիս Գ. Վարդանյանը՝ մարմնավորելով Ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի պետի պաշտոնը, ու այդ պաշտոնավարման ընթացքում քրեական տարրերը մարտահրավեր են նետում Ոստիկանությանը՝ կատարելով բազմաթիվ սպանություններ, այդ թվում՝ դատավորի, քննիչի և անգամ Երևան քաղաքի դատախազի։ Ֆիլմի ստեղծագործական խումբը վստահ է, որ հեռուստադիտողը վերջում ականատես կլինի այնպիսի փաստերի, ինչի արդյունքում Ոստիկանության ծառայողները, համագործակցելով ուժային կառույցների իրենց գործընկերների հետ, կարողանում են բացահայտել ոչ միայն աղմկահարույց սպանությունները, այլև արդարադատության դատին հանձնել այնպիսի պաշտոնյա չինովնիկների, ովքեր իրենց համարել են անպարտելի։ Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 74+
74+

Նմանատիպ նյութեր