211652_close_icon
views-count67301 դիտում article-date 09:50 27-12-2017

Խոստացվում է դրամական խոշոր պարգև. տեսագրության մեջ երևացող անձին ճանաչողներին խնդրում ենք դիմել ոստիկանության մոտակա բաժին կամ զանգահարել 1-02. ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Դեկտեմբերի 22-ին, ժամը 12.00-ին, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից ոստիկանություն հաղորդում է ստացվել, որ Գայի պողոտայի շուկայից իրենց մոտ է տեղափոխվել 60-ամյա մի տղամարդու դին` «ձախ վերամրակային շրջանի ծակած-կտրած վերք» ախտորոշումով: Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 11.30-ին, նշված շուկայում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ անհայտ անձը սուր կտրող-ծակող գործիքով հարվածել է նրա պարանոցին` պատճառելով մարմնական վնասվածքներ, ինչի հետևանքով տղամարդը մահացել է: Ձեռնարկվում են միջոցառումներ հանցագործություն կատարած անձին ու հանցագործության գործիքը հայտնաբերելու ուղղությամբ: Նախնական տեղեկություններով` հնարավոր է` վնասվածքները հասցրած լինի ներկայացվող տեսագրության մեջ փողոցը հատող տղամարդը, որը կոշիկի միջատակերի շրջիկ վաճառող է: Տեսագրության մեջ երևացող անձին ճանաչողներին խնդրում ենք դիմել ոստիկանության մոտակա բաժին կամ զանգահարել 1-02: [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ նշված անձի վերաբերյալ տեղեկություններ տրամադրողին Ոստիկանությունը խոստանում է խոշոր դրամական պարգև՝ ապահովելով նաև անձի գաղտնիությունը։ Ավելի վաղ ֆոտոլրագրող Գ. Շամշյանը նշված վայրից [url=https://shamshyan.com/hy/article/2017/12/22/1085305/]հայտնել էր[/url], որ դեկտեմբերի 22-ին սպանություն էր տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։50-ի սահմաններում Նոր Նորք վարչական շրջանում գտնվող «Երևան Սիթի»-ից ծայրահեղ ծանր վիճակում՝ դանակահարված, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն էր տեղափոխվել մի քաղաքացի։ Վերջինս վնասվածքը ստացել էր պարանոցի մասում և հիվանդանոցի ճանապարհին մահացել է։ Դեպքի վայր էին ժամանել Ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետ, Ոստիկանության գնդապետ Սարգիս Մարտիրոսյանի, վարչության պետի օպերծով տեղակալ, Ոստիկանության գնդապետ Արտակ Պողոսյանի և քրեական հետախուզության բաժնի պետ, Ոստիկանության գնդապետ Գարիկ Ղուկասյանի գլխավորությամբ։ Տեղում էին նաև Ոստիկանության Նոր Նորքի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ, Ոստիկանության գնդապետ Արթուր Մկրտչյանի գլխավորությամբ։ Տեղում աշխատել էին Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնի մեծ թվով քննիչներ՝ բաժնի պետ Դավիթ Գևորգյանի գլխավորությամբ։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 0+
0+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր