62715 դիտում
11:09 27-12-2017
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ «Էտալոն» սուպերմարկետի մոտ. 35 և 30-ամյա եղբայրները դանակահարված վիճակում տեղափոխվել են «Աստղիկ» բժշկական կենտրոն
Երեկ՝ դեկտեմբերի 26-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21։20-ի սահմաններում «Աստղիկ» բժշկական կենտրոնից Ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ «կրծքավանդակի ձախ կեսի վնասվածք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի, իսկ որոշ ժամանակ անց «ձախ ձեռքի վնասվածք» ախտորոշմամբ՝ ևս մի քաղաքացի։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել Ոստիկանության Մալաթիայի բաժնի օպերատիվ խումբը։
Ոստիկանները պարզել են, որ վիրավորներն են Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Բաբաջանյան փողոցի բնակիչ՝ 30-ամյա Ահարոն Ավետիսյանը և նույն հասցեի բնակիչ՝ 35-ամյա Ավետ Ավետիսյանը։
Փաստի առթիվ Ոստիկանության Մալաթիայի բաժնի հետաքննչական բաժանմունքում հետաքննիչ Ավետիսյանի կողմից նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ նույն օրը, ժամը 20։00-ի սահմաններում Բաբաջանյան փողոցի թիվ 60 հասցեի՝ «Էտալոն» սուպերմարկետի մոտ վիճաբանություն է տեղի ունեցել Ա. և Ա. Ավետիսյանների և Անդրանիկի փողոցի բնակիչ՝ 28-ամյա Գոռ Ղազարյանի միջև, որի ժամանակ էլ վերջինս իր մոտ եղած սուր կտրող-ծակող առարկայով հարվածել է նշված անձանց, իսկ հետո նրանց մոտից վերցրել է գումար և սպիտակ գույնի Toyota Corolla մակնիշի ավտոմեքենայով դիմել փախուստի։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ դանակահարված Ա. և Ա. Ավետիսյանները հարազատ եղբայրներ են։
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նմանատիպ նյութեր
91611 դիտում
21:53 30-08-2017
Արտակարգ դեպք Երևանում. 2 եղբայրները դանակահարված վիճակում տեղափոխվել են «Աստղիկ» բժշկական կենտրոն
67224 դիտում
10:47 09-09-2018
Արտակարգ դեպք Երևանում. Մալաթիայի 121 դպրոցի մոտից 3 դանակահարված քաղաքացի տեղափոխվել է «Աստղիկ» բժշկական կենտրոն