211652_close_icon
views-count62155 դիտում article-date 13:50 27-12-2017

Երևանում թալանել են «Արարատ» ֆուտբոլային ակումբի մարզիչի տունը. ճիվաղը կամ ճիվաղները գողացել են խոշոր չափի ոսկյա և արծաթյա զարդեր

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ դեկտեմբերի 225-ին Երևանում կատարված բնակարանային գողության փաստով։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ օրը Նոր Նորքի 9-րդ զանգվածի բնակիչ՝ 33-ամյա Էդգար Թորոսյանը ահազանգել է Ոստիկանության Նոր Նորքի բաժին և հայտնել, որ նույն օրը, ժամը 10։00-ից մինչև 16։00-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք տեխնիկական միջոցների գործադրմամբ կոտրել են իր տան մուտքի դռան փականը, մտել բնակարան, այնտեղից գողացել ոսկյա և արծաթյա զարդեր և նոութբուք-համակարգիչ։ Դեպքի վայր են մեկնել Ոստիկանության Նոր Նորքի բաժնի օպերատիվ խումբը՝ քրեական հետախուզության բաժանմունքի պետի տեղակալի գլխավորությամբ։ Տեղում քննչական աշխատանքները ղեկավարել է քննչական բաժնի քննիչ Դանիելյանը, ում կողմից նշանակվել են մի շարք փորձաքննություններ։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Է. Թորոսյանը «Արարատ» ֆուտբոլային ակումբի մարզիչն է։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ հանցագործությունը բացահայտելու, կատարողին կամ կատարողներին, ինչպես նաև գողոնը հայտնաբերելու ուղղությամբ։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր