9235 դիտում
18:22 27-12-2017
Վիճաբանություն Բաբաջանյան փողոցում
Դեկտեմբերի 26-ին, ժամը 20.35-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել մի քաղաքացի և հայտնել, որ Երևանի Հարավարևմտյան թաղամասի սուպերմարկետներից մեկի մոտ վիճաբանություն է:
Նույն օրը հիվանդանոցից ոստիկանութան Մալաթիայի բաժին հաղորդումներ են ստացվել, որ «կրծքավանդակի ձախ կեսի վնասվածք» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 1987 թ. ծնված Ահարոն Ա.-ն և «ձախ ձեռքի վնասվածք» ախտորոշմամբ` 1982 թ. ծնված Ավետ Ա.-ն: Նրանք հայտնել են, որ վնասվածքները ստացել են Երևանի Բաբաջանյան փողոցում գտնվող սուպերմարկետի մոտ:
Ոստիկանության ծառայողների օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է Ավետ և Ահարոն Ա.-երին մարմնական վնասվածք պատճառած անձի ինքնությունը: Ձեռնարկվում են որոնողական աշխատանքներ նրան հայտնաբերելու ուղղությամբ:
Նշանակվել է ԴԲՓ:
Կատարվում է քննություն:
[i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]
Նմանատիպ նյութեր
7158 դիտում
19:05 07-02-2018
Բաբաջանյան փողոցում կողոպուտ կատարած անձը հայտնաբերվեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
1056 դիտում
18:48 19-09-2019
Գողության համար հետախուզվողը հայտնաբերվեց Բաբաջանյան փողոցում