13867 դիտում
09:01 28-12-2017
Ռոկիի թունելով ճանապարհի գործարկումն այսօր հնարավոր չէ. «168 ժամ»
«168 ժամ» թերթը գրում է. ««Ռոկիի թունելով այլընտրանքային ուղու գործարկումն այսօր հնարավոր չէ՝ ելնելով քաղաքական պատճառներից: Վրաստանը չի կարող իրեն զոհաբերել, Վրաստանի իշխանությունները չեն կարող ընթանալ ինքնասպանության ճանապարհով:
Շվեյցարական ընկերության հետ պայմանագիրը պետք է հրապարակվի, որպեսզի հասարակությունը դադարի մեղադրել Վրաստանի իշխանություններին մութ գործարքների մեջ: Հասարակ քաղաքացուն դժվար է բացատրել բոլոր դետալները: Հայտարարելով դա՝ Կվիրիկաշվիլին թե՛ եվրոպական, թե՛ հայկական կողմին ցույց տվեց այն արձագանքը, որը եղավ Վրաստանում, իսկ դա սկանդալ էր»,- «168 ժամի» թղթակցի հետ զրույցում այս մասին է ասել Վրաստանի Դիվանագիտական ակադեմիայի ռեկտոր Սոսո Ցինցաձեն՝ անդրադառնալով խոսակցություններին, որ Վերին Լարսի ճանապարհին ֆորսմաժորային իրավիճակում այլընտրանք կարող է դառնալ Աբխազիայով և Հարավային Օսիայով անցնող ճանապարհը՝ (Ռոկիի թունելով):
Ըստ Ցիցնաձեի` Կվիրիկաշվիլիին մեղադրում են Ռուսաստանի հետ գործարքների մեջ, ռուսական շահերին ծառայելու մեջ: «Մեղադրում են, քանի դեռ կարևոր հարցերի շուրջ Ռուսաստանի և Վրաստանի միջև երկխոսությունը դրական ճանապարհով չի ընթացել: Իսկ կառուցողական երկխոսություն կարևոր հարցերի շուրջ գոյություն չունի, ինչպես կարող է հարակից հարցերի շուրջ համաձայնություն լինել: Ռուսաստանի համար ձեռնտու է փակել ընդհանրապես նախկին բոլոր թեմաները և հարաբերությունները վերսկսելու փորձեր անել հենց այս կետից՝ ստիպելով Վրաստանին ընդունել 2008-ի պատերազմի արդյունքները, բայց Վրաստանը դա չի անի»,- ասել է Ցինցաձեն»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
1276 դիտում
15:15 14-11-2015
Նոյեմբերի 16-ին և 17-ին Նալբանդի թունելով երթևեկությունը որոշակի ժամանակահատվածով կդադարեցվի
Այս բաժնից
1006 դիտում
09:00 22-10-2024
Ֆուտբոլում ևս, փաստորեն, բոլորը մեղավոր են, բացի ՀՖՖ ղեկավարությունից. «Փաստ»
1084 դիտում
08:31 22-10-2024
«Թավշյա հեղափոխության» իրական կողմը. Արփի Դավոյանին պարտքի համար դատի էին տվել. «Ժողովուրդ»
751 դիտում
08:10 22-10-2024
5 միլիոն բնակչություն չենք ունենա. Փաշինյանը խաբել է. «Ժողովուրդ»