211652_close_icon
views-count6480 դիտում article-date 09:35 28-12-2017

Ինչ-որ մեկը գետաձիուն գիտակցաբար խուտուտ է տալիս. «168 ժամ»

«168 ժամ» թերթը գրում է. ««Կարծում եմ՝ այս տարին ակնհայտորեն ցույց տվեց, որ խնդիրներ կան թե՛ Ռուսաստանի կողմից, թե՛ Հայաստանի։ Ռուսաստանի կողմից գործընկեր-պետությունների հետ աշխատանքում արհեստավարժության պակասն է, ազգային մենթալիտետի նրբերանգները չհասկանալը, երկկողմ հարաբերությունների զարգացման հստակ ռազմավարության բացակայությունը։ Հայաստանի կողմից՝ հասարակության և էլիտայի շրջանակներում ներքին պառակտումն է, որի ժամանակ հաճախ խաղարկվում է նաև ռուսական խաղաքարտը»,- «168 ժամ»-ի հետ զրույցում հայտարարեց Միջազգային իրավունքի ռուսական ասոցիացիայի անդամ, իրավաբանական գիտությունների թեկնածու Դենիս Դվորնիկովը՝ արձանագրելով անցնող տարում հայ-ռուսական հարաբերությունների զարգացումները։ Ավելին, ըստ նրա, հիմքեր կան ենթադրելու, որ հայկական քաղաքական գործիչների և/կամ գործարարների կողմից ակտիվորեն օգտագործվում են մոսկովյան կառույցները և ռուսական զանգվածային լրատվամիջոցները, իսկ արդյունքում տուժում են երկու ժողովուրդների հարաբերությունները, կուտակվում են սպիներ, որոնք ավելի ու ավելի դժվար է բուժել և մոռանալ։ «Անձամբ ես շատ կցանկանայի, որպեսզի Ռուսաստանն Անդրկովկասում ընկալվեր որպես գետաձի՝ հյուրասենյակում, սակայն երբեմն դժվար է ձևացնել, թե ամեն ինչ նորմալ է։ Բայց ինչ-որ մեկն այդ գետաձիուն դիտավորյալ, գիտակցաբար խուտուտ է տալիս, որպեսզի շուռ տա իր մրցակցի սեղանը՝ Հայաստանում ներքին իշխանության համար։ Դրանք շատ վտանգավոր խաղեր են»,- ասաց Դ.Դվորնիկովը»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր