211652_close_icon
views-count47335 դիտում article-date 23:12 28-12-2017

Կալանավայրից վաղաժամկետ ազատ արձակված քաղաքացուց, ով սոցիալապես անապահով ընտանիքից է, սննդային թունավորման դեմ բուժում տրամադրելու համար գումար են պահանջում

2 ամիս առաջ կալանավայրում 3 տարի 9 ամիս անցկացնելուց հետո վաղաժամ ազատ արձակված, 36-ամյա Գևորգ Մկրտչյանը հայտնվել է անելանելի իրավիճակում: Բանն այն է, որ նա բնակվում է Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքում և երեկ՝ դեկտեմբերի 27-ին, սննդային թունավորում է ստացել ու տեղափոխվել Վաղարշապատի բժշկական կենտրոն, որտեղ նրան բացի դեղորայքի ցանկից, ոչ մի բուժում չեն տրամադրել, պատճառաբանելով, որ դա վճարովի է: [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում Գևորգն ասաց. -Ես սոցիալապես անապահով ընտանիքից եմ և «Փարոս» եմ ստանում ու իմ միավորները լրիվ բավական են, որ անվճար բուժում ստանամ: Երբ Էջմիածի հիվանդանոցում ինձ ասեցին, որ այն վճարովի է, ես հայտնեցի իմ կարգավիճակի մասին, սակայն բժիշկները պնդեցին, որ հիմա էլ ուղեգիր է պետք: Ես էլ հակադարձեցի, որ թող ինձ բուժեն, ես ոտքի կանգնեմ ու այդ ուղեգիրը կներկայացնեմ, սակայն նրանք միայն դեղորայքի ցանկ գրեցին և ասացին, որ կարող եմ տուն գնալ: Շտապօգությունը միայն գալիս է սրտխառնոցի դեմ սրսկում կատարում ու գնում: Իմ առողջական վիճակը տանը կրկին վատացավ և ես հետաքրքրվեցի ու իմացա, որ «Արմենիա» բժշկական կենտրոնում կարող եմ անվճար բուժում ստանալ, սակայն հիմա էլ շտապօգնության բժիշկները ինձ տեղափոխելու համար 20 հազար դրամ են պահանջում: Այսպես, ես չգիտեմ, Նոր տարվա շեմին որտեղից այդ գումարը հայթայթեմ, որ լիարժեք բուժում ստանամ: Խնդրում եմ Առողջապահության նախարարության համապատասխան մասնագետների արձագանքը և այդ նպատակով տրամադրում եմ [b]իմ հեռախոսահամարը 094-64-62-44:[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 0+
0+

Նմանատիպ նյութեր