211652_close_icon

Նախագահի վերահսկողական ծառայության ղեկավար Հովհաննես Հովսեփյանը պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով

views-count36030 դիտում article-date 20:42 29-12-2017
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը Հայաստանի Հանրապետության Նախագահի վերահսկողական ծառայության ղեկավար Հովհաննես Հովսեփյանին պարգևատրել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով: Նախագահի հրամանագրում ասվում է. «Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 16-րդ կետով և հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը՝ որոշում եմ. Պետական կառավարման համակարգում երկարամյա բարեխիղճ և արդյունավետ գործունեության համար Հայաստանի Հանրապետության Նախագահի վերահսկողական ծառայության ղեկավար Հովհաննես Աշոտի Հովսեփյանին պարգևատրել «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով»:

Նմանատիպ նյութեր