211652_close_icon
views-count3196 դիտում article-date 23:18 29-12-2017

Հայաստանյան մասնակիցները փայլուն հաղթանակներ են տարել «Գլոբալֆեստ» արվեստների միջազգային մրցույթ-փառատոնում

ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ՝ դեկտեմբերի 7-10-ը Մոսկվայում կայացավ «Գլոբալֆեստ» արվեստների միջազգային մրցույթ-փառատոնի եզրափակիչ փուլը, որին մասնակցեցին նաև Հայաստանի ներկայացուցիչները: Ավելի վաղ՝ հուլիսի 1-2-ին Երևանում կայացել էր վերոնշյալ փառատոնի հայաստանյան փուլը, և այն մասնակիցները, ովքեր արժանացել էին առաջին մրցանակի, իրավունք ստացան մասնակցելու եզրափակիչ փուլին: Մրցույթ-փառատոնի եզրափակիչ փուլին մասնակցեցին Դավիթ Գրիգորյանը և Թագուհի Մարկոսյանը՝ ներկայանալով երիտասարդ բեմադրիչ-պարուսույց Ռիմա Պիպոյանի «Blessed» պարային բեմադրությամբ: Հայաստանյան մասնակիցներն արժանացան ժյուրիի բարձր գնահատանքին և գրավեցին առաջին պատվավոր հորիզոնականը՝ «Ժամանակակից պար» անվանակարգում։ Թամարա Այդինյանի բեմադրած "IF" բեմադրությունը՝ իր և Կարեն Խաչատրյանի մասնակցությամբ՝ «ժամանակակից պար՝ մեծահասկաներ» անվանակարգում նույն պես արժանացավ առաջին մրցանակի։ «Դասական պար» անվանակարգում Ա. Խաչատրյանի «Սպարտակ» բալետից «Ադաջիո»-ի կատարման համար Երևանի պարավեստի պետական քոլեջի ուսանողներ Նարե Մարկոսյանը և Րաֆֆի Գալստյանը արժանացան առաջին մրցանակի, նույն քոլեջի աշակերտ Էդուարդ Հովհաննիսյանը՝ երկրորդ մրցանակի, իսկ քոլեջի 2017 թ. շրջանավարտ Արամ Խաչիկօղլյանը՝ երրորդ մրցանակի:

Նմանատիպ նյութեր