8595 դիտում
20:47 30-12-2017
Ավագ դատախազի կողմից 9 հազար դոլար կաշառք ստանալու գործն ուղարկվեց դատարան
Ավագ դատախազ Խաչատուր Բաղդասարյանի կողմից 9 հազար ԱՄՆ դոլար կաշառք ստանալու գործը մակագրվեց երիտասարդ դատավոր Արսեն Նիկողոսյանին:
Ըստ մեղադրանքի՝ Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազության ավագ դատախազ Խ. Բաղդասարյանը միջնորդի միջոցով, իր պաշտոնեական դիրքն օգտագործելով, ստացել է առանձնապես խոշոր չափերով կաշառք:
Բաղդասարյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով: Նա կալանավորված է:
Հիշեցնենք, որ այս դեպքով քրեական գործ հարուցվել էր 2012թ.-ին, սակայն շուրջ 5 տարի ավագ դատախազը գտնվում էր հետախուզման մեջ:
Նա հայտնաբերվել եւ Հայաստան էր տեղափոխվել նոյեմբերի վերջին:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նմանատիպ նյութեր
2526 դիտում
14:06 28-12-2021
Քննիչի կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու և կաշառք ստանալու վերաբերյալ գործն ուղարկվել է դատարան