4988 դիտում
21:17 30-12-2017
Հովհաննես Չեքիջյանին շնորհվել է «Հայաստանի ազգային հերոսի» կոչում
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր դեկտեմբերի 30-ին, հայտնի դիրիժոր Հովհաննես Չեքիջյանին շնորհել է «Հայաստանի ազգային հերոս» բարձրագույն կոչում` հանձնելով Հայրենիքի շքանշան:
Կենսագրական տվյալներ.
Խմբավար, դիրիժոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, ՀՀ եւ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Հովհաննես Չեքիջյանը ծնվել է 1928թ. դեկտեմբերի 23-ին:
Սովորել է Սեն Միշել վարժարաններում, 1951թ. ավարտել է Ստամբուլի կոնսերվատորիան, 1961թ.` ասպիրանտուրան, միաժամանակ կատարելագործվել է «Էկոլ նորմալ դը մյուզիք» կոնսերվատորիայում՝ պրոֆեսոր Ժան Ֆուռնեի դիրիժորական դասարանում:
Չեքիջյանը 1944-1951թթ. ղեկավարել է Ստամբուլի հայկական եկեղեցու «Դուրյան» եւ բարեգործական հաստատությունների այլ երգչախմբերը: 1947թ. նա Ստամբուլի սիմֆոնիկ նվագախմբի դիրիժորն էր, 1957թ.-ից՝ իր ստեղծած «Չեքիջյան» երգչախմբի խմբավարը, 1958-1961թթ.՝ օպերային թատրոնի երաժշտական ղեկավարն ու պետական երգչախմբի գլխավոր դիրիժորը:
1961թ. Չեքիջյանը հայրենադարձել է եւ նշանակվել Հայաստանի պետական երգչախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր:
Նույն թվականին Չեքիջյանի ղեկավարությամբ Երեւանում կատարվել է Մոցարտի «Ռեքվիեմը», որը համարվել է տարվա երաժշտական երեւույթ: 1982-1987թթ. Չեքիջյանը միաժամանակ Երեւանի օպերայի եւ բալետի թատրոնի տնօրենն ու գեղարվեստական ղեկավարն է եղել:
Չեքիջյանը ղեկավարել է աշխարհի շուրջ 56 նշանավոր սիմֆոնիկ նվագախումբ (ԽՍՀՄ պետական հեռուստառադիոյի, Մեծ թատրոնի, Սանկտ Պետերբուրգի ակադեմիական, Բուդապեշտի ֆիլհարմոնիայի, Մարսելի օպերային թատրոնի եւ այլն):
Նմանատիպ նյութեր
13737 դիտում
20:14 16-01-2018
Նախագահը Հայաստանի ազգային հերոս Հովհաննես Չեքիջյանին հանձնել է Հայրենիքի շքանշանը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
63725 դիտում
10:44 02-10-2020
Ինչու է «Արցախի հերոսի» կոչում շնորհվել Կարեն Ջալավյանին. Ներկայացրեց ՊԲ հրամանատարի տեղակալը
2425 դիտում
15:34 06-10-2020
«Ալաշկերտի» նախկին ֆուտբոլիստին շնորհվել է Արցախի հերոսի կոչում