48247 դիտում
14:55 03-01-2018
Շիրակի մարզում 24-ամյա վարորդը «Նիվայով» բախվել է ծառին. նրան տեղափոխել են հիվանդանոց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Երեկ՝ հունվարի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում:
Ժամը 18:30-ի սահմաններում Արագածոտնի մարզի Հնաբերդ գյուղի բնակիչ, 24-ամյա Արա Կարապետյանը Արթիկ-Նոր Կյանք ավտոճանապարհի 2-րդ կմ հատվածում իր վարած ՎԱԶ-2121 մակնիշի 34 TR 054 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել ծառին:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Ա. Կարապետյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Արթիկի բժշկական կենտրոն:
Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գագիկ Վարդանյանի գլխավորությամբ:
Փաստի առթիվ ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի հետաքննիչ Պողոսյանի կողմից նյութեր են նախապատրաստվունմ:
Լուսանկարները՝ Հարութ Համբարյանի
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 13+
13+