12673 դիտում
23:46 04-01-2018
Խնդիրն այն է, որ իշխանությունն ու հասարակությունը մեկ բռունցք չեն, բայց հուսով եմ՝ անպայման բարեկեցիկ երկիր կկառուցենք. Վ. Ղուկասյան. Tert.am
Երբ ժողովրդի վիճակը վատ է, ուրեմն չեմ կարող դրական բան ասել: [url=http://www.tert.am/am/news/2018/01/04/vardan/2580454]Tert.am[/url]-ի հետ զրույցում ամփոփելով տարին նման տեսակետ հայտնեց ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Վարդան Ղուկասյանը՝ հավելելով, որ երբ ժողովրդի վիճակը լավանա և նրանք գոհ լինեն խորհրդարանի աշխատանքներից, թանկացումներ էլ չլինեն, այդ ժամանակ կարող է դրական փոփոխությունների մասին խոսել։
«Ես ինչքան նայում եմ տրտմություն է իջած մեր ժողովրդի վրա, գիտեք՝ այնպես էլ չէ, որ համատարած սով է: Երբ մենք փոքր էինք շատ ուրախ էինք, թեկուզ մի փոքր հացով էինք կերակրվում, իսկ հիմա և՛ հարուստն է տրտմած, և՛ չունևորն է տրտմած, և՛ պաշտոնավորը, և՛ ոչ պաշտոնավորը: Հավանական է՝ պատճառն այն է, որ մենք Աստծուց հեռացել ենք ու մեր աղոթքները տեղ չեն հասնում: Հավանական է՝ եկեղեցու բարեպաշտ սպասավորներ քիչ ունենք, դրա համար էլ այսպես է, ուրիշ ոչ մի բանից չի կարող լինել»,- շարունակեց նա:
Վարդան Ղուկասյանը նշեց, թե հայը շատ երկար ժամանակ վատ դրության մեջ է եղել, ավելին՝ շատ վատ պայմաններում է հայտնվել, սակայն շեշտեց, որ մեր ազգը շատ խելացի է, համբերատար և կառուցող, ինչի օգնությամբ դուրս է եկել այդ վիճակից: Նա հույս ունի ու հավատում է, որ հիմա էլ հայի խոհեմությունը կօգնի կարգավորել երկրի առջև ծառացած մարտահրավերները:
Մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր [url=http://www.tert.am/am/news/2018/01/04/vardan/2580454]կայքում[/url]։
Նմանատիպ նյութեր
2290 դիտում
11:07 02-03-2017
Խնդիրն այն նպատակներն են, որոնք իր առջև դրել է հասարակությունը. «Առավոտ»
2408 դիտում
08:29 25-08-2015
Իրականում փոխվել է ոչ թե ոստիկանությունը, այլ հասարակությունը, միայն ու միայն հասարակությունը. ՀԺ
Այս բաժնից
406 դիտում
16:39 25-10-2024
Բագրատ Սրբազանի աջակիցները ՀՀ նախագահի նստավայրի առջեւ բողոքի ակցիա են իրականացնում
364 դիտում
16:21 25-10-2024
Տեղի է ունեցել ԵՄ դիտորդական առաքելության 4-րդ հանդիպումը քաղհասարակության ներկայացուցիչների հետ
436 դիտում
15:59 25-10-2024
Մոտ ապագայում կորոշենք, թե ինչ մակարդակով Հայաստանը ներկայացված կլինի COP29-ին. փոխարտգործնախարար