18822 դիտում
13:15 08-01-2018
Ինչպես խուսափել շատակերության 5 գլխավոր գործոններից
Մեծ Բրիտանիայի Սասսեքսա համալսարանի գիտնական Ջեննի Մորրիսը պարզաբանում է, թե ինչու են մարդիկ հաճախ ուտում չափից շատ։ Վերջինիս հոդվածը տպագրվել է The Conversation ամսագրում։
Մորրիսի խոսքով՝ մի քանի գործոններ կան. առաջինը սննդի չափաբաժինն է։ Կատարվել է փորձարկում, որի ժամանակ մասնակիցներին առաջարկել են ամբողջությամբ ուտել ափսեի մեջ լցրած ապուրը։ Ափսեներից մի քանիսին ամրացրել են բարակ խողովակներ և ուտելու ընթացքում խողովակներով ապուրի մի մասը աննկատ թափվել է, իսկ վերջում պարզվել է, որ նրանց մի մասն օգտագործել է ապուրի 73%-ը, բայց հագեցվածություն են զգացել բոլորը։
Մյուս գործոնը սեղանին դրված սննդի տեսականին է. որքան շատ տեսականի կա, այնքան շատ է անկշտության զգացողությունը գլուխ բարձրացնում։
Երրորդ գործոնը ուտելիքն ընդունելու ժամանակ հեռուստացույց դիտելն է կամ ընթերցելը, ինչպես նաև ալկոհոլի օգտագործումը և սեղանի շուրջ նստած մարդկանց վարքը։ Մարդը շեղվում է և կորցնում սնունդն ընդունելու չափի զգացողությունը։
Մասնագետը խորհուրդ է տալիս. որպեսզի խուսափենք նշված գործոնների ազդեցությունից, պետք է կենտրոնանանք բացառապես սնունդն ընդունելու վրա։ Խորհուրդ է տրվում նաև լուսանկարել սնունդը, որպեսզի օրվա ընթացքում այդ լուսանկարը հիշեցնի մեզ չափից շատ ուտելու վտանգի մասին։
Նմանատիպ նյութեր
3762 դիտում
20:32 03-02-2015
Հայտնի է սթրեսի դեպքում շատակերության դեմ առաջին դեղամիջոցը
840 դիտում
11:30 15-05-2015
Կայուն ընտանիքը ցանկացած պետության զարգացման կարևոր գործոններից մեկն է. Տարոն Մարգարյան
2864 դիտում
11:02 19-11-2018
Իրանի հետ գործարքը Մերձավոր Արևելքի կայունության գործոններից մեկն է. Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարար
Այս բաժնից
3250 դիտում
22:55 28-09-2024
Հայաստանը «Մանկական Եվրատեսիլ 2024» երգի մրցույթում կներկայացնի Լեո Մկրտչյանը