211652_close_icon
views-count7238 դիտում article-date 15:14 09-01-2018

Պեսկովը չի պատասխանել Պուտինի նախընտրական քարոզարշավի շրջանակում ֆինանսական միջոցների վերաբերյալ հարցին

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը լրագրողների հետ հանդիպման ժամանակ Վլադիմիր Պուտինի նախընտրական քարոզարշավի ֆոնդին գումարներ հատկացնելու վերաբերյալ հարցին չի պատասխանել, հաղորդում է Ria Novosti-ն։ Նա նշել է, որ ոչ մի առնչություն չունի դրան և խորհուրդ է տվել դիմել Պուտինի նախընտրական շտաբին, երբ այն սկսի աշխատանքը։ «Ես օրենքով իրավունք չունեմ նման հարցի պատասխանել»,-ասել է նա՝ պատասխանելով հարցին, թե Պուտինի նախընտրական ֆոնդին որ ֆիզիկական անձն է ֆինանսական միջոցներ ուղղել։ Նշենք, որ նախօրեին ՌԴ ԿԸՀ-ն հայտնել էր, որ հունվարի 5-ին Պուտինի շտաբը ստացել է ամենաշատ գումարը՝ 400 միլիոնից ավելի ռուբլի։

Նմանատիպ նյութեր