15039 դիտում
15:49 10-01-2018
Ռուսաստանից խոշոր քանակությամբ զենք գնողները, այդ թվում՝ Ադրբեջանն ու Հայաստանը, կարող են անակնկալների հանդիպել. «Ամերիկայի ձայն»
ԱՄՆ-ի նոր պատժամիջոցները Ռուսաստանի ռազմաարդյունաբերական ընկերությունների նկատմամբ կարող են այլ երկրների զերծ պահել ռուսական զենքի գնումներից: Այդ մասին «[url=https://www.amerikayidzayn.com/a/4198702.html]Ամերիկայի Ձայն[/url]»-ին ասել է Ամերիկայի արտաքին քաղաքականության խորհրդի վերլուծաբան Սթիվեն Բլանկը:
«Վատ չէր լինի, եթե ռուսական զենքերը դադարեին Հարավային Կովկաս գալ, միգուցե դա կողմերին կօգներ խաղաղության հասնել»,- ասել է նա:
Բլանկի խոսքով, թեև հավանաբար պետական մակարդակով ռուսական զենքի գնորդների համար որոշակի բացառություններ կարվեն, այնուամենայնիվ, Ռուսաստանից խոշոր քանակությամբ զենք գնողները, այդ թվում՝ Ադրբեջանն ու Հայաստանը, կարող են անակնկալների հանդիպել:
Ատլանտյան խորհրդի վերլուծաբան, նախկին դեսպան Ջոն Հերբսթը փոքր է գնահատել պետական մակարդակով ռուսական զենքի գնորդների դեմ պատժամիջոցներ կիրառելու հավանականությունը, սակայն, ավելացրել է. «Պատժամիջոցների ենթարկված ռուսական ընկերությունների հետ գործարքներ կնքողները պետք է պատրաստ լինեն որոշակի հետևանքների»:
Ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր [url=https://www.amerikayidzayn.com/a/4198702.html]կայքում[/url]։
Նմանատիպ նյութեր
5096 դիտում
09:17 03-08-2018
Ռուսաստանից զենք գնող որոշ երկրներ կազատվեն ամերիկյան պատժամիջոցներից․ «Ամերիկայի ձայն»
7299 դիտում
11:15 08-11-2016
Երրորդը մեծ քանակությամբ բենզին է ներկրում Ռուսաստանից և Ռումինիայից. «Հայկական Ժամանակ»
Այս բաժնից
1708 դիտում
14:14 16-01-2025
Սպասվում է թույլ ձյուն, օդի ջերմաստիճանը կբարձրանա