211652_close_icon
views-count5313 դիտում article-date 23:16 10-01-2018

Ոստիկանության ներքին անվտանգության վարչությունն ամփոփել է 2017թ. աշխատանքները

ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում 2017 թվականի ընթացքում կատարվել է 527 ծառայողական քննություն և ուսումնասիրություն: Այս մասին նշված է ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչության կողմից 2017 թվականի ընթացքում իրականացված աշխատանքների ամփոփ վիճակագրության մեջ, որ ներկայացված է ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքում։ Հաղորդագրության մեջ նաև նշված է. «Կատարված ծառայողական քննությունների արդյունքներով ոստիկանության ծառայողների նկատմամբ կիրառվել են 266 կարգապահական տույժեր, այդ թվում՝ – հայտարարվել է նկատողություն` 78, – հայտարարվել է խիստ նկատողություն` 133, – պաշտոնն իջեցվել է մեկ աստիճանով՝ 4, – կոչումն իջեցվել է մեկ աստիճանով` 11, – ազատվել են ոստիկանությունում ծառայությունից` 40: ՀՀ ոստիկանության ծառայողների կողմից թույլ տրված օրինախախտումների փաստերով ներքին անվտանգության վարչության կողմից նախապատրաստվել և ՀՀ հատուկ քննչական ծառայության ու նախաքննական այլ մարմինների քննարկմանն են ուղարկվել ծառայողական քննությունների 17 նյութեր: Դրանցով հարուցվել են 17 քրեական գործեր, որոնցից. • 1-ը նախաքննության փուլում է, • 6-ը կարճվել են, • 1-ը կասեցվել է, • 9-ն ուղարկվել են դատարան, որոնցից՝ 7-ը դատաքննության փուլում են, 2-ով 2 ծառայող դատապարտվել են: Հաշվետու ժամանակահատվածում ուսումնասիրվել և ամփոփվել է ՀՀ ոստիկանության համակարգի ծառայողների կողմից կատարված իրավախախտումների և կիրառված կարգապահական տույժերի վերաբերյալ տեղեկատվությունը: Այսպես. 2017 թվականի ընթացքում ՀՀ ոստիկանության ծառայողների կողմից թույլ տրված իրավախախտումների կապակցությամբ կատարվել են 1559 ծառայողական քննություններ, որոնց արդյունքներով ծառայողների նկատմամբ կիրառվել են 937 կարգապահական տույժեր (որից 55-ը` ազատում ՀՀ ոստիկանությունում ծառայությունից): 2017 թվականի ընթացքում ՀՀ ոստիկանությունում հրավիրվել է կարգապահական հանձնաժողովի 8 նիստ, որի ընթացքում քննարկվել է ոստիկանության 38 ծառայողի վերաբերյալ իրականացված ծառայողական քննությունների 31 նյութ /այդ թվում` 1 ծառայողի վերաբերյալ իրականացված ծառայողական քննության նյութերը նոր քննություն կատարելու համար ուղարկվել են ներքին անվտանգության վարչություն և կարգապահական հանձնաժողովի կողմից քննության առնվել կրկնակի/: Կարգապահական հանձնաժողովի միջնորդությամբ ՀՀ ոստիկանության պետի հրամաններով ոստիկանության 37 ծառայողի նկատմամբ կիրառվել են հետևյալ կարգապահական տույժերը. – 6 ծառայողի հայտարարվել է «Խիստ նկատողություն», – 1-ի կոչումն իջեցվել է մեկ աստիճանով, – 30-ն ազատվել են ՀՀ ոստիկանությունում ծառայությունից»:

Նմանատիպ նյութեր