5551 դիտում
11:12 11-01-2018
Իրանում «արաբական գարուն» չի լինի. «Առավոտ»
«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է. «Նախորդ տարվա վերջին օրերին Իրանում զանգվածային ցույցեր տեղի ունեցան: Հարևան երկրում և դրա սահմաններից դուրս վարկածներ են հնչում, որ այդ ցույցերը հրահրել են Իրանի ռազմաքաղաքական հակառակորդները՝ ԱՄՆ-ը, Սաուդյան Արաբիան և Իսրայելը: Ինչպես և բազմաթիվ այլ դեպքերում, հստակ ապացույցներ բերելը բավականին դժվար է: Անգամ Ուկրաինայի դեպքում հնարավոր չէ 100 տոկոսով պնդել, որ 2014 թվականի հեղափոխության մեջ որոշիչ դեր է խաղացել ԱՄՆ պետքարտուղարության պաշտոնյա Վիկտորյա Նուլանդի՝ Մայդանում «կարկանդակներ բաժանելը»: Ժողովրդի կամքի և դրսից «բզբզալու» չափաբաժինները որոշելը դյուրին գործ չէ: Առավել ևս՝ Իրանում, որտեղ իշխանությունը պարզապես թույլ չի տա, որ որևէ մեկը բացահայտորեն «կարկանդակներ բաժանի»: Մյուս կողմից՝ պարզ է, որ հիշյալ երեք երկրները շահագրգռված են տարածաշրջանային զգալի դերակատարություն ունեցող պետության թուլացմամբ:
Իրանի պարագայում ոմանք սկսեցին խոսել «արաբական գարնան» տիպի սցենարի մասին: Սակայն հարևան երկրում նման սցենարի կրկնության հնարավորությունը չափազանց փոքր է: Նախ՝ այն պատճառով, որ 2011 թվականին մի շարք արաբական երկրներում տեղի ունեցած իրադարձությունները՝ անկարգությունները, խժդժությունները, հեղափոխությունները և դրանց հետևանքները բոլորիս աչքի առաջ են: Բայց այս ընդհանուր դատողությունից բացի՝ պետք է հաշվի առնել զուտ Իրանի առանձնահատկությունները: Առաջին հերթին այն, որ այդ երկիրը դարավոր, չընդհատվող պետականություն ունի, որևէ մեկի գաղութը չի եղել, ավելին՝ հանդես չի եկել որպես որևէ պետության կամակատար: Պետականությունը և ինքնիշխանությունը մեր հարևան ժողովրդի արյան մեջ է (ո՞ւր էր, թե նույնը հնարավոր լիներ ասել մեր` հայերիս մասին), որևէ ցնորամիտ քայլ, որևէ արկածախնդրություն իրանցիների մեծ մասը չի հանդուրժի:
Եվ ամենակարևորը. պետք է ընդունել, որ աշխարհը կարող է բազմազան լինել: Ես անձամբ կողմ եմ պետության եվրոպական մոդելին և կարծում եմ, որ Հայաստանը պետք է գնա հենց այդ ճանապարհով: Բայց դա չի նշանակում, որ, ասենք, Իրանը, Ռուսաստանը, Չինաստանը նույնպես պիտի գնան այդ ճանապարհով: Շատ բաներ, որ տեղի են ունենում այդ երկրներում, ինձ համար անընդունելի են: Ինձ, օրինակ, դուր չի գալիս, երբ փակում են սոցիալական ցանցերը, որպեսզի մարդիկ չկարողանան ցույցեր կազմակերպել: Բայց, ի վերջո, ամեն ժողովուրդ ինքն է որոշում՝ ինչը հանդուրժել, ինչը՝ ոչ»:
[b]Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
1375 դիտում
09:51 27-03-2015
Որքանով «երջանիկ դարձան» արաբական երկրների ժողովուրդները «արաբական գարնան» արդյունքում. Առավոտ. խմբագրական
10872 դիտում
23:20 07-06-2017
Արաբական երկրները խզում են հարաբերությունները Քաթարի հետ. ինչ է կանգնած արաբական աշխարհի դիվանագիտական սկանդալի ետևում
Այս բաժնից
1006 դիտում
09:00 22-10-2024
Ֆուտբոլում ևս, փաստորեն, բոլորը մեղավոր են, բացի ՀՖՖ ղեկավարությունից. «Փաստ»
1087 դիտում
08:31 22-10-2024
«Թավշյա հեղափոխության» իրական կողմը. Արփի Դավոյանին պարտքի համար դատի էին տվել. «Ժողովուրդ»
751 դիտում
08:10 22-10-2024
5 միլիոն բնակչություն չենք ունենա. Փաշինյանը խաբել է. «Ժողովուրդ»