5426 դիտում
12:49 12-01-2018
Մոլդովան արգելում է ռուսական հեռուստաընկերությունների քարոզչական հաղորդումների վերահեռարձակումը
Մոլդովայի հեռուստառադիո ոլորտի օրենսդրությունում կատարված փոփոխությունը արգելում է Մոլդովայում ռուսական հեռուստաընկերությունների լրատվական, քաղաքական, վերլուծական և զինվորական բնույթի հաղորդումների վերահեռարձակումը: Խորհրդարանի հողորդագրությունում նշված է, որ օրենքի նպատակը ապատեղեկատվության և մանիպուլյացիաների հնարավոր փորձերից երկիրը պաշտպանելն է: Հաղորդում է [url=https://www.azatutyun.am/a/28969541.html]«Ազատությունը»[/url]:
Օրեքը պետք է ստորագրեր Մոլդովայի ռուսամետ նախագահ Իգոր Դոդոնը, բայց նա երկու անգամ հրաժարվել էր ստորագրել անցած տարվա դեկտեմբերին խորհրդարանում ընդունված օրենքը՝ այն հետ ուղարկելով խորհրդարան: Սակայն ըստ Մոլդովայի օրենսդրության՝ նախագահը իրավունք ունի օրինագիծը հետ ուղարկել միայն մեկ անգամ, խորհրդարանում տվյալ օրենքը երկրորդ անգամ ընդունվելուց հետո նախագահը պարտավոր է ստորագրել այն, իսկ եթե կրկին հրաժարվում է, ապա Սահմանադրական դատարանը նրա այդ լիազորությունը կարող է փոխանցել խորհրդարանի նախագահին:
Սահմանադրական դատարանը հունվարի 5-ին արտոնել էր խորհրդարանի նախագահին ստորագրել այդ օրենքը, քանի որ նախագահը հրաժարվել է կատարել սահմանադրական իր պարտականությունը: Օրենքը հունվարի 10-ին ստորագրել է խորհրդարանի նախագահ Անդրիան Կանդուն:
[url=http://ru.euronews.com/2018/01/11/russian-mid-comments-on-moldavia-law]euronews[/url]-ը տեղեկացնում է, որ Ռուսաստանի ԱԳՆ-ն Մոլդովայում ռուսական տեղեկատվական և վերլուծական ծրագրերի հեռարձակման արգելքը որակել է «հակառուսական հարձակում»: ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ասել է, որ այս կերպ խախտվում է բնակչության տեղեկատվություն ստաալու հիմնարար իրավունքը: ՌԴ ԱԳՆ-ն նաև հայտարարել է, որ Մոսկվան իրեն վերապահում է պատասխան քայլերի իրավունքը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
1409 դիտում
21:41 27-04-2014
Դոնեցկում ցուցարարները վերականգնել են ռուսական հեռուստաընկերությունների հեռարձակումը
2046 դիտում
23:18 10-06-2022
ԵՄ-ն իր տարածքում դադարեցնում է ռուսական ևս 3 պետական հեռուստաընկերությունների հեռարձակման գործունեությունը
3005 դիտում
17:11 23-08-2017
Մոլդովան խնդրել է ՄԱԿ-ին աջակցել Մերձդնեստրից ռուսական զորքի ամբողջական դուրսբերմանը
Այս բաժնից
973 դիտում
23:17 19-10-2024
Հրաձգություն` Միսիսիպիի հեծանվավազքի ժամանակ. կա 3 զոհ, 8 վիրավոր
850 դիտում
22:59 19-10-2024
Նիգերիան մնացել է առանց էլեկտրականության, պատճառն ազգային էլեկտրացանցի խափանումն է
898 դիտում
22:49 19-10-2024
Շոլցը հայտնել է, որ Թուրքիային Eurofighter կործանիչներ մատակարարելու նախագիծը մշակվել է Մեծ Բրիտանիայի կողմից