211652_close_icon
views-count1478 դիտում article-date 21:41 27-04-2014

Դոնեցկում ցուցարարները վերականգնել են ռուսական հեռուստաընկերությունների հեռարձակումը

Դոնեցկում մարզային հեռուստաընկերության շենքը գրաված ցուցարարները վերականգնել են ռուսական հեռուստաընկերությունների հեռարձակումը, հաղորդում է «Интерфакс»-ը: Տեղի իրավապահ մարմինները հայտարարում են, որ միտինգի մասնակիցները դեռ գտնվում են շենքի շրջակայքում՝ փողոցում: Ըստ նրանց հաղորդագրության ցուցարարները օրենք չեն խախտում, ոստիկանների հետ կոնֆլիկտ չկա և իրավիճակը վերահսկվում է: Հիշեցնենք, որ ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/12403/]հայտնել էինք[/url], որ ցուցարարները գրավել էին Դոնեցկի հեռուստաընկերության շենքը:

Նմանատիպ նյութեր