3116 դիտում
17:11 23-08-2017
Մոլդովան խնդրել է ՄԱԿ-ին աջակցել Մերձդնեստրից ռուսական զորքի ամբողջական դուրսբերմանը
Մոլդովան խնդրել է ՄԱԿ-ին Մերձդնեստրից ռուսական զորքերի ամբողջական դուրսբերման հարցը ներառել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 72-րդ նստաշրջանի օրակարգում: Այդ մասին ասված է ՄԱԿ-ում Մոլդովայի ներկայացուցիչ Վիկտոր Մորարուի նամակում, հայտնում է [url=http://www.dw.com/ru/%D0%BC%D0%BE%D0%BB%D0%B4%D0%B0%D0%B2%D0%B8%D1%8F-%D0%BF%D1%80%D0%BE%D1%81%D0%B8%D1%82-%D0%BE%D0%BE%D0%BD-%D0%BE%D0%B1%D1%81%D1%83%D0%B4%D0%B8%D1%82%D1%8C-%D0%B2%D0%BE%D0%BF%D1%80%D0%BE%D1%81-%D0%BE-%D0%B2%D1%8B%D0%B2%D0%BE%D0%B4%D0%B5-%D0%B2%D0%BE%D0%B5%D0%BD%D0%BD%D1%8B%D1%85-%D1%80%D1%84-%D0%B8%D0%B7-%D0%BF%D1%80%D0%B8%D0%B4%D0%BD%D0%B5%D1%81%D1%82%D1%80%D0%BE%D0%B2%D1%8C%D1%8F/a-40196916]Deutsche Welle[/url]-ն:
Քիշնևի գնահատմամբ՝ Մերձդնեստրում ՌԴ զորքերի ներկայությունը «վտանգ է ներկայացնում միջազգային խաղաղության և անվտանգության պահպանման համար»:
Նամակում Մոլդովայի ներկայացուցիչը խնդրում է ՄԱԿ-ին աջակցել «իր ազգային տարածքից օտարերկրյա զինված ուժերի ամբողջական դուրսբերման գործընթացի ավարտին ուղղված Մոլդովայի ջանքերին»:
Մորարուն նամակում հիշեցրել է նաև 1999 թվականին ընդունված ԵԱՀԿ հռչակագրի մասին, որը ողջունել է «Ռուսաստանի Դաշնության պարտավորությունը՝ ավարտել Մոլդովայի տարածքից ռուսական զորքերի դուրսբերումը մինչ 2002 թվականի ավարտը»:
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 72-րդ նստաշրջանը կբացվի սեպտեմբերի 12-ին:
Նմանատիպ նյութեր
1984 դիտում
11:05 27-11-2020
Հասնելու եմ Մերձդնեստրից ռուսական զորքերի դուրսբերմանը. Մոլդովայի նախագահ
18581 դիտում
22:53 23-06-2018
Հայաստանը դեմ է քվեարկել ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի բանաձևին, որով ՌԴ-ին կոչ էր արվում հանել զորքերը Մերձդնեստրից
1580 դիտում
16:17 30-11-2020
Մոլդովայի նախագահը հանդես է եկել Մերձդնեստրից ռուսական զորքերի դուրսբերման օգտին
Այս բաժնից
1024 դիտում
13:44 02-02-2025
Թուրքիայի ջրային տարածքում 4,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
1348 դիտում
12:20 02-02-2025
Ադրբեջանի կողմից Իրանին որևէ uպառնալիք չի լինի. Ալիևի օգնականը՝ Փեզեշքիանի խորհրդականին