211652_close_icon
views-count4350 դիտում article-date 20:59 12-01-2018

Տրանսպորտի նախարարության «թեժ գծով» 2017 թ. ստացվել է 283 հեռախոսազանգ

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունում գործող «Թեժ գծի» և տեղեկատու հեռախոսահամարներով 2017թ. դեկտեմբերին ստացվել է 177 հեռախոսազանգ: «Թեժ գծի» հեռախոսահամարով զանգահարած քաղաքացին դժգոհություն է հայտնել փոստային ծառայության վերաբերյալ՝ նշելով, որ Ֆրանսիայից ուղարկված ծանրոցը ժամանակին չի ստացել: Ահազանգը ստանալուն պես նախարարության աշխատակազմի փոստի վարչությունը հարցում է ուղարկել «Հայփոստ» ՓԲԸ: Արդյունքում պարզվել է, որ ծանրոցը հայկական փոստային ծառայություն մուտք չի գործել, ինչը հավաստում է նաև համապատասխան ծանուցագիրը: Ստացված տեղեկությունները պատշաճ կերպով ներկայացվել են քաղաքացուն՝ հավելելով, որ ծանրոցի գտնվելու վայրի մասին տեղեկություն ստանալու համար նա կարող է դիմել ֆրանսիական փոստային օպերատորին: Նույն ժամանակահատվածում «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» ՓԲԸ-ի տեղեկատու հեռախոսահամարներին ստացվել է 10 հեռախոսազանգ: Ընկերության մասնագետները քաղաքացիներին պատշաճ խորհրդատվություն են տրամադրել: «Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհների տնօրինություն» ՊՈԱԿ-ի տեղեկատու հեռախոսահամարով 166 քաղաքացիներ օպերատիվ տեղեկատվություն են ստացել Հայաստանի միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհների վիճակի վերաբերյալ: Ընդհանուր առմամբ 2017 թ. ընթացքում ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության «Թեժ գծի» հեռախոսահամարներին ստացվել է 283 հեռախոսազանգ, որոնց համապատասխան ընթացք է տրվել: ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ հանրապետության ավտոճանապարհների վիճակի վերաբերյալ ամբողջական և օպերատիվ տեղեկատվություն քաղաքացիները կարող են ստանալ ինչպես նախարարության պաշտոնական կայքից (www.mtcit.am), այնպես էլ նախարարությունում շուրջօրյա գործող (010) 56-25-33 տեղեկատու հեռախոսահամարով: [b]ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն[/b]

Նմանատիպ նյութեր