211652_close_icon
views-count2708 դիտում article-date 12:04 09-08-2018

ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների նախարարության «Թեժ գծով» ստացվել է 103 հեռախոսազանգ

Այս տարվա երկրորդ եռամսյակի ընթացքում ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունում գործող «Թեժ գծի» 011-528-243 հեռախոսահամարով ստացվել է 103 հեռախոսազանգ, որոնք հիմնականում վերաբերել են էլեկտրաէներգիայի վթարային անջատումներին, հաշվիչների ցուցիչների անճշտությանը, գազի հաշվիչների տեղադրմանը, ոռոգման և խմելու ջրի մատակարարմանը, ինքնավար արևային կայանների կառուցման կարգին, ընդերքօգտագործման իրավունքի տրամադրմանը, ինչպես նաև արևային կայանների արտադրած ավելցուկային էլեկտրաէներգիայի հաշվարկմանն ու հանձնմանը: Քաղաքացիներին մտահոգող հարցերին տրվել են համապատասխան լուծումներ։ «Թեժ գծով» ստացվել են նաև նախարարության իրավասությունից դուրս գտնվող հարցումներ, որոնք ուղղորդեվել են համապատասխան լիազոր մարմիններին: Հաշվետու ժամանակահատվածում նախարարությունը քաղաքացիներից ստացել է 122 դիմում և 24 բողոք, որոնց համապատասխան ընթացք է տրվել: [b] Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին[/b]

Նմանատիպ նյութեր