4795 դիտում
21:47 12-01-2018
Նախագահին զեկուցվել է ԶՈՒ արդիականացման յոթնամյա ծրագրի նախագիծը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Հանրապետության Նախագահ, զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանի գլխավորությամբ այսօր՝ հունվարի 12-ին, պաշտպանության նախարարության վարչական համալիրում կայացել է Զինված ուժերի արդիականացման յոթնամյա ծրագրի նախագծի քննարկումը։
Զեկուցվել են 2017 թվականի հոկտեմբերի 24-ին Հանրապետության Նախագահի կողմից տրված հանձնարարականի կատարման արդյունքում մշակված այդ ծրագրի նախագծի հիմնական ուղղություններն ու կարևորագույն սկզբունքները: Ընդգծվել է, որ, հաշվի առնելով առկա մարտահրավերները, 2018-2024թթ. ծրագիրը մշակելիս կանխատեսվել են իրավիճակի զարգացման հնարավոր տարբերակները, ուղենշվել են դրանց հակազդման ուղիները, ստեղծվել են անհրաժեշտ պայմանները՝ առկա ռեսուրսների ղեկավարումն առավելագույնս արդյունավետ իրականացնելու համար:
Նախագահին ներկայացվել է նաև, որ ս.թ. հունվարի 4-ին ՊՆ Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում ՊՆ, ԶՈՒ և ԶՈՒ ԳՇ ղեկավար կազմի մասնակցությամբ մեկնարկած յոթնամյա ծրագրի նախագծի քննարկումները շարունակվել են օրենսդիր և գործադիր մարմինների, հասարակական հատվածի ներկայացուցիչների և փորձագետների ներգրավմամբ։
Հանրապետության Նախագահը կարևորել է ներկայացված ծրագրի նախագծի առարկայական քննարկումը՝ ընդգծելով, որ դրա արդյունքներից է կախված լինելու զինված ուժերի կառավարման արդյունավետությունը, պատրաստականության ու մարտունակության աստիճանի բարձրացումը, որը հնարավորություն կտա, ունենալով ժամանակակից զինված ուժեր, անձեռնմխելի պահել պետության սահմանները:
Սերժ Սարգսյանը նշել է, որ ստեղծման օրվանից ՀՀ զինված ուժերը մշտապես գտնվել են զարգացման գործընթացում, որն այժմ հասել է մի փուլի, երբ պետք է ունենալ ավելի երկարաժամկետ զարգացման ծրագիր, որը կվերաբերի ինչպես զինված ուժերի ամրապնդմանն ու կատարելագործմանը, այնպես էլ զինատեսակների արդիականացմանը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 8+
8+
Նմանատիպ նյութեր
6360 դիտում
11:39 20-03-2018
ՀՀ պաշտպանության նախարարությունը հրապարակել է Զինված ուժերի զարգացման յոթնամյա ծրագիրը
10517 դիտում
20:52 04-01-2018
ՊՆ-ում քննարկվել է զինված ուժերի արդիականացման ծրագրի նախագիծը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
652 դիտում
10:39 20-01-2025
Անկուսակցական պատգամավոր Թագուհի Թովմասյանը գրություն է ուղարկել մի շարք միջազգային կազմակերպությունների
541 դիտում
09:35 20-01-2025
Գրականության և արվեստի թանգարանում ներկայացվել է Փարաջանովի՝ Մարկոս Գրիգորյանին նվիրած կարպետը
910 դիտում
09:12 20-01-2025
ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ․ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է