12437 դիտում
09:31 13-01-2018
Մենք ընկերներ ենք. Ճոյտի նոր ֆիլմը հայի և ադրբեջանցու ընկերության մասին է. «Փաստ»
«Փաստ» թերթը գրում է. «Հակոբ Հակոբյանը (Ճոյտ) «Փաստ» օրաթերթին տեղեկացրել է, որ արդեն ավարտվել են նոր ֆիլմի աշխատանքները, և սպասում է հարմար առիթի, որ ֆիլմի առաջնային ցուցադրություն կազմակերպեն: Ի դեպ, Հ. Հակոբյանի հեղինակած նոր ֆիլմը, որի վերնագիրն է՝ «Մենք ընկերներ ենք» հայի և ադրբեջանցու ընկերության մասին է:
«Ֆիլմը սկսվում է 1988 թվականի դեպքերից և շարունակվում է մինչև մեր օրերը, մինչև 2016 թվականի ապրիլ ամիս: Ոչ մենք, ոչ մեր քաղաքական մեծամասնությունը, ոչ էլ մեր հանրապետության նախագահը երբեք ու երբեք կողմ չենք եղել պատերազմի: Ընդհակառակը, միայն խաղաղության ճանապարհով ենք գնացել և մեր ֆիլմերն էլ են այդ մասին: Եթե մեր հարևանները մեր հանդեպ ուժ կիրառեն, ապա բնական է, որ մենք էլ պետք է համապատասխան ուժ կիրառելով մեր երկիրը պաշտպանենք, բայց մենք երբեք էլ պատերազմին կողմնակից չենք եղել: Այն ամենին, որ հիմա ականատես ենք լինում, դա Ալիևի վարած քաղաքականության հետևանքն է, թե չէ ժողովուրդն ինչ մեղք ունի: Մենք երբեք էլ չենք ասել, որ ադրբեջանի ժողովուրդը վատն է, այլ ասել ենք, որ այդ երկրի վարած քաղաքականությունն է վատը: Մենք պետք է աշխարհին ցույց տանք, որ մենք մեր քաղաքականությամբ կողմնակից ենք խաղաղության, բարեկամության, հարևանության: Եվ այդ դեպքում, եթե կլինեն քննադատողներ, թող մեզ քննադատեն»,– ասաց Հ. Հակոբյանը»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1006 դիտում
09:00 22-10-2024
Ֆուտբոլում ևս, փաստորեն, բոլորը մեղավոր են, բացի ՀՖՖ ղեկավարությունից. «Փաստ»
1090 դիտում
08:31 22-10-2024
«Թավշյա հեղափոխության» իրական կողմը. Արփի Դավոյանին պարտքի համար դատի էին տվել. «Ժողովուրդ»
751 դիտում
08:10 22-10-2024
5 միլիոն բնակչություն չենք ունենա. Փաշինյանը խաբել է. «Ժողովուրդ»