13153 դիտում
23:35 14-01-2018
Դոնալդ Թրամպը պարզաբանել է, թե ինչպիսի ներգաղթյալներ է ցանկանում տեսնել ԱՄՆ-ում
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամպը պարզաբանել է, թե ինչպիսի ներգաղթյալներ է ցանկանում տեսնել երկրում: Այդ առթիվ նա գրառում է կատարել Թվիթերի իր էջում:
«Ես՝ որպես նախագահ, ցանկանում եմ, որպեսզի իմ երկիր գան մարդիկ, որոնք պատրաստ են երկիրը նորից դարձնել մեծ ու ուժեղ, մարդիկ, որոնք ըստ արժանիքների են գալիս: Հերիք է վիճակահանությունը», գրել է Թրամպը:
Ավելի վաղ ամերիկյան առաջնորդը բազմիցս նշել էր Green Card վիզային վիճակահանությունը վերացնելու անհրաժեշտության մասին: Թրամպի կարծիքով, ԱՄՆ ներգաղթելու այդ հնարավորությունից առավել հաճախ օգտվում են այլ երկրների «ամենավատ» ներկայացուցիչները:
Հիշեցնենք, որ հունվարի 12-ին կայացած քննարկման ժամանակ՝ Հաիթիից, Սալվադորից և աֆրիկյան երկրներից ներգաղթյալների հարցերով համաձայնագրերի առթիվ, Թրամպը տարակուսանք էր հայտնել, որ բոլոր այդ մարդիկ գալիս են այստեղ կեղտոտ անցքերից:
Այդ արտահայտությունը հերթական առիթն հանդիսացավ ԱՄՆ-ի նախագահին խիստ քննադատելու համար՝ նրա քաղաքական հակառակորդների կողմից:
Նմանատիպ նյութեր
4975 դիտում
22:15 04-03-2018
Դոնալդ Թրամպը պարզաբանել է, թե ինչու չի վախենում իմպիչմենտից
2155 դիտում
18:21 12-09-2016
Դոնալդ Թրամպը խոստացել է հրապարակել իր բժշկական վերջին հետազոտման արդյունքները
11326 դիտում
19:39 26-08-2018
Դոնալդ Թրամպը երեխաների հետ հանդիպման ժամանակ շփոթել է ամերիկյան դրոշը
Այս բաժնից
739 դիտում
22:19 22-10-2024
Լեհաստանը կփակի Պոզնանում Ռուսաստանի հյուպատոսությունը
778 դիտում
20:37 22-10-2024
Ֆինլանդիան մասամբ ավարտել է Ռուսաստանի հետ սահմանին ցանկապատի կառուցումը
1783 դիտում
14:33 22-10-2024
Երևանի մետրոպոլիտենի նախկին տնօրենի և այլոց վերաբերյալ քրեական գործը դատախազը հանձնել է Հակակոռուպցիոն դատարան